Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 15:40 21-05-2026

Առաջարկում եմ զանգենք, հարցնենք՝ «զադերժկան» ինչո՞ւմ ա, ո՞ւր եք. Թևանյանը՝ իր հնարավոր կալանավորման մասին

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Սա հայտարարված հետապնդման պատմություն է:

Այս մասին իր հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց Անդրանիկ Թևանյանը՝ պատասխանելով Oragir.News-ի հարցին այն մասին, թե ինչպես կարձագանքի իր՝ երկրից հեռանալու մասին լուրերին:

«Էս պետական դավաճանը նախ անոնս է տալիս, որ ԲՀԿ ցուցակում բարձր տեղ զբաղեցնողին տեսեք ինչ ենք անում, հայտարարություն է անում ու մեղադրում: Բայց էդ ապօրինի մեղադրանքի դեպքում ես պիտի էստեղ ասուլիս չտայի:

Նիկոլ Փաշինյանը կապիկությամբ է զբաղվում, ինքը մեղադրանքը հնչեցնում է, հետո ասում՝ ով ինչ պիտի անի:

Ես Նիկոլ Փաշինյանը չեմ, որ մարդկանց տանեմ կրակի բերան ու ծլկեմ, ես Նիկոլ Փաշինյանը չեմ, որ հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ դառնամ, հետո հայտարարեմ, որ դա արել եմ, որ ինձ չասեն դավաճան: Քեզ մեկ ա՝ ասելու են դավաճան, որովհետև դու դավաճան ես ու դա դատարանում հիմնավորվելու է:

Իրենց արշինով են չափում, մտածում են՝ կփախնեմ երկրից, դե դա փախչողի հոգեբանություն է, հետո էլ կասեն՝ տեսա՞ք, բա որ ասում էինք...: Ես էդպիսի հաճույք իրենց չեմ պարգևի», - ասաց Թևանյանը:

Իր՝ հնարավոր կալանավորման մասին Oragir.News-ի հարցին ի պատասխան Թևանյանն առաջարկեց զանգել այն կառույցներին, որոնց Փաշինյանը, իր խոսքով, հրահանգավորել է:

«Առաջարկում եմ զանգենք էդ կառույցներին, հարցնենք՝ բա «զադերժկան» ինչո՞ւմ ա, ո՞ւր եք, չեք գալիս, բա մի հատ եկեք, տեսնենք՝ ի՞նչ եք կարելու, ի՞նչ եք հորինելու»:

Թևանյանի խոսքով՝ հիմա նժարին դրված է Հայաստանի Հանրապետությունը, և եթե ՀՀ-ն արժանանալու է Արցախի ճակատագրին, կարևոր չէ՝ ով ինչ կարգավիճակում կլինի այդ ժամանակ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին