Ներքին 3 ամիս առաջ - 15:44 20-05-2026

ՀՀ-ից արտահանված զինատեսակների մասին մանրամասներ կլինեն այն ժամանակ, երբ կլինի բոլոր կողմերի համաձայնությունը. Մխիթար Հայրապետյան

Արփինե Նավասարդյան

Լրագրող

ՀՀ-ից արտահանված ռազմական արտադրանքի գործարքների վերաբերյալ կոնկրետ տվյալները՝ ինչ զինատեսակներ են, դրանց ուղղությունների և ֆինանսական ծավալների մասին տեղեկությունները կհրապարակվեն միայն այն ժամանակ, երբ դրա շուրջ կլինի բոլոր կողմերի համաձայնությունը:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Ըստ Հայրապետյանի՝, որ խոսքը միլիոնավոր դոլարների հասնող գործարքների մասին է, որոնք արդեն իրականություն են։

Ավելի վաղ Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանում արտադրված վերջնական ռազմական արտադրանք է արտահանվել երկու երկիր, նշելով, թե դա տեղի է ունենում առաջին անգամ:

«Կան կանոններ, որոնք պիտի պահպանվեն, և այդ կանոնների պահպանումն է նաև նախադրյալը հնարավոր ապագա նոր գործարքների։ Իսկ ապագա նոր գործարքներ ևս լինելու են։ Ես պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ ավելի շատ քանակի ընկերություններ արդեն ունեն ավելի շատ քանակի երկրներ արտահանելու թույլտվություն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, կամ դրանք առնվազն գործընթացի փուլում են, քանի որ ես հայտարարեցի, որ երկու երկրներ արտահանվել են»,- ասաց նա։

ԲՏԱ նախարարը նշեց, որ գործարքների վավերականությունը կարող են հաստատել գաղտնիության հասանելիություն ունեցող պատկան մարմինների ներկայացուցիչները, այդ թվում՝ ԱԺ իշխող և ընդդիմադիր պատգամավորները:

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ