Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 22:52 19-05-2026

Արկածախնդիր իշխանությունը փորձանք է ժողովրդի գլխին. Ռոբերտ Քոչարյան

Անահիտ Չալիկյան

Լրագրող

«Հայաստան» դաշինքը վարչապետի թեկնածու, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նախընտրական այցով Շիրակի մարզում էր։

Դաշինքի ներկայացուցիչները շրջել են Ախուրյան, Աշոցք և Ամասիա համայնքներում՝ հանդիպելով բնակիչների հետ, ներկայացնելով իրենց ծրագրերն ու լսելով մարդկանց հուզող խնդիրները։

Այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակը հետևանք է իշխանությունների անհեռատես և, իր բնորոշմամբ, «արկածախնդիր» քաղաքականության։ Նրա խոսքով՝ նման կառավարումը վտանգավոր հետևանքներ է ունենում թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության և թե՛ հասարակության ներքին համերաշխության համար։

«Արկածախնդիր իշխանությունը փորձանք է ժողովրդի գլխին»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը՝ ընդգծելով, որ պետությունը չի կարող կառավարվել հույզերով ու պահի ազդեցությամբ ընդունված որոշումներով։

«Հայաստան» դաշինքի անդամների առաջին կանգառը Ախուրյան խոշորացված համայնքում էր, այնուհետև նրանք եղել են Աշոցքում և Ամասիայում։ Քարոզարշավի վերջին կանգառը Գյումրին էր, որտեղ նույնպես տեղի են ունեցել հանդիպումներ քաղաքացիների հետ։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան