Օրակարգ 2 շաբաթ առաջ - 20:00 19-05-2026

Օրակարգ․ Ծերուկը դարձել է անտանելի․ Փաշինյանի անհավասարակշռության սանդղակը պայթել է․ Լիլիթ Գալստյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՅԴ Գերագույն բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Լիլիթ Գալստյանի հետ զրուցել ենք Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի, Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ ու հանրության համար այլևս վտանգավոր դարձած պահվածքի, նրա բառապաշարի և օրակարգերի մեջ չներքաշվելու անհրաժեշտության, «Հայաստան» դաշինքի ծրագրային առաջնահերթությունների, Ռոբերտ Քոչարյանին ուղղվող քննադատությունների և թիրախավորումների, անցնցում իշխանափոխության հասնելու կարևորության, Փաշինյանի ունեցած արտաքին աջակցության, դրան հակազդելու ճանապարհների, ընտրություններում բարձր մասնակցություն ապահովելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Լիլիթ Գալստյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանի հոգեկան անհավասարակշռության սանդղակը պայթել է։

«Եթե մի փոքր հումորով սկսեմ՝ պիտի ասեմ, որ ծերուկը դարձել է անտանելի, իսկ մենք խորհրդարանական, այսպես, ուժերի համար բացարձակապես նորություն չի, որովհետև նրա վարքի, էսպես, ողջ «հրավառությունը», չակերտավոր, մենք վայելել ենք խորհրդարանում, և խորհրդարանում լսել ենք հայհոյախոսություն, խորհրդարանում լսել ենք անզուսպ, անհավասարակշիռ, վարք ունեցող, և անձի երկվություն ունեցող, էսպես, կերպարի բազմաթիվ դրսևորումներ։ Սպառնալիքներ, ԱԱԾ պադվալներ, ուղղակի բառապաշար, որը ես նույնիսկ թույլ չեմ տա կրկնել էդ բառապաշարը։ Եվ ամեն անգամ ես և իմ գործընկերները մեր մտքում ունեցել ենք էն հաստատուն հաստատուն տեսակետը, մոտեցումը, որ այս վարքով, էս խառնվածքով, անհավասարակշռությամբ անձը չի կարող ոչ միայն ներկայացնել, առաջնորդել Հայաստանը, այլև Հայաստանը ներկայացնել միջազգային ատյաններում»,- ասաց նա, ապա՝ շարունակեց․ «Տեսեք երկրաշարժի և այլնի համար բաներ կան, չէ՞, ալիքներ կան՝ 4 բալանոց, 5 բալանոց, ինքն այլևս իր հոգեկան անհավասարակշռության սանդղակն, արդեն սանդղակը պայթել է, որովհետև ես բառապաշար չունեմ նկարագրելու և քաղաքական բառապաշար չունեմ։ Կենցաղային բառապաշարով կարելի է ասել, բայց քաղաքական բառապաշար չկա և քաղաքական հաստատումներ չկան՝ նկարագրելու էդ մարդու վարքագիծը»։

Գալստյանը նկատեց նաև՝ Նիկոլ Փաշինյանի հետագիծը ցեղասպանությունն է։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ