copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:17 17-05-2023

Հունաստանի հյուպատոսն անտանելի է դարձել․ համատարած և տարօրինակ մերժումներ

Oragir.News-ը բազում ահազանգեր է ստանում տարբեր դեսպանատների աշխատանքի մասին։ Մասնավորապես՝ մեզ դիմած քաղաքացիները կասկածներ ունեն, որ ոչ միայն դեսպանատներ մտնելու համար ժամ հերթագրելը, այլև բուն վիզա ստանալը դարձել է փող աշխատելու միջոց։

Հիմնավոր կասկածներ կան, որ որոշ դեսպանատներ կոնկրետ բիզնես են անում, վիզա՝ գումարի դիմաց։ Ամենաշատ բողոքները Հունաստանի դեսպանատնից է, որը նախկինում եղել է վիզաներ հեշտ տրամադրող, իսկ այժմ՝ հյուպատոսի փոփոխությունից հետո անտրամաբանական քաղաքականություն է որդեգրել։

Մերժում է շենգենյան վիզա տրամադրել մարդկանց, ովքեր բազում վիզաներ ունեն, ճամփորդական մեծ պատմություն, ունեցվածք, գույք, ապահովված են և այլն։

Այս մասով, ի դեպ, արդեն հանրային գործիչներ, բլոգերներ են ահազանգում։

«Փաստորեն Նիկոլը, որ ասում էր վիզային ռեժիմի ազատականացում, հեշտացում, դա էլ եղավ լրիվ հակառակը, համատարած մերժում են վիզաներ տրամադրել, համենայն դեպս, լիահույս ենք, որ Հունաստանի ԱԳՆ-ն ուշադիր կլինի Հայաստանում իր դեսպանության և հյուպատոսի աշխատանքի նկատմամբ»,- ասաց մեզ դիմած քաղաքացին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը