copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 22:03 18-05-2026

Դու իմ ամենամեծ սերն ես. Անահիտ Սիմոնյանը շնորհավորել է որդու ծննդյան օրը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանի ընտանիքում այսօր տոնական ու առանձնահատուկ օր է։ Նրա և լուսահոգի երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի որդին՝ Արմանը, նշում է ծննդյան տարեդարձը։

Այս կարևոր օրվա առթիվ Անահիտը սոցիալական հարթակների իր էջերում կատարել է չափազանց հուզիչ, մայրական սիրով ու ջերմությամբ լեցուն գրառում։

Անահիտ Սիմոնյանը հրապարակել է որդու լուսանկարները և կից գրել տողեր, որոնք արտահայտում են յուրաքանչյուր մոր ամենանվիրական զգացմունքները. «Մի ժամանակ դու տեղավորվում էիր իմ գրկում։ Իսկ հիմա՝ զբաղեցնում ես ամբողջ սիրտս Դու իմ առաջին վախն էիր և իմ ամենամեծ սերը Քեզ հետ ես առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում գիշերները չքնել և, միևնույն է, երջանիկ լինել։ Դու ինձ սովորեցրիր լինել ավելի ուժեղ, ավելի հասուն, ավելի համբերատար... և սիրել այնպես, ինչպես ես ինքս էլ չգիտեի, որ կարող եմ»:

Մայրական օրհնանքի ու շնորհակալության խոսքերում երգչուհին նաև վստահեցրել է որդուն, որ կյանքի ցանկացած փուլում ինքը լինելու է նրա ամենահուսալի թիկունքը. «Այսօր քո ծննդյան օրն է, իսկ ինձ համար՝ ևս մեկ առիթ կյանքին շնորհակալ լինելու այն բանի համար, որ դու կաս իմ կյանքում Եվ նույնիսկ երբ դու մեծանաս, նույնիսկ երբ ունենաս քո սեփական աշխարհը, քո ճանապարհներն ու քո մարդկանց, հիշի՛ր՝ դու միշտ ունես ինձ։ Քո մայրիկը։ Քո տունը։ Քո ամենալռակյաց ու ամենահավատարիմ սերը»։

Այս սրտառուչ հրապարակումը վայրկյանների ընթացքում հավաքել է հազարավոր հավանումներ։ Մեկնաբանություններում շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, գործընկերներ ու երկրպագուներ միացել են շնորհավորանքներին՝ նկատելով, թե որքան է մեծացել ու հասունացել Արմանը, և նրան մաղթել են հաջողություններով ու կանաչ ճանապարհով լեցուն ապագա։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր