copy image url
Ներքին 4 շաբաթ առաջ - 16:14 17-05-2026

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ 21-ամյա վարորդը տապալել է արագաչափը

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14։15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Նարեկ Ղ․-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Արմավիր M-5 ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված արագաչափ սարքին, կոտրել այն և մասամբ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: