Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 15:35 16-05-2026

Արդեն 4-5 ամիս է. Էրմինա Զախարովան առաջին անգամ խոսել է ամուսնալուծության մասին

Դերասանուհի Էրմինա Զախարովան, ով տևական ժամանակ է, ինչ հեռու էր պահում իր անձնական կյանքը հանրային քննարկումներից, սոցիալական հարթակներում վերջապես խախտել է լռությունը։

Ինստագրամյան էջի «հարցուպատասխան» բաժնում նա անկեղծացել է հետևորդների հետ և հաստատել բաժանման լուրը։

Էրմինայի երկրպագուները վաղուց էին նկատել նրա և ամուսնու՝ Ժորայի համատեղ հրապարակումների բացակայությունը, ուստի հարցերից մեկը հենց դրան էր վերաբերում. «Ինչքա՞ն ժամանակ է բաժանվել եք»: Դերասանուհին չի խուսափել հարցից և հայտնել է, որ բաժանումից անցել է շուրջ 4-5 ամիս։ Սա նշանակում է, որ սիրված զույգն արդեն բավականին ժամանակ է, ինչ պաշտոնապես միասին չէ, պարզապես թեման չէր հանրայնացվում։

Հիշեցնենք, որ Էրմինան և Ժորան ամուսնացել էին 2022 թվականին։ Նրանց գեղեցիկ հարսանիքն ու սիրո պատմությունը մեծ հետաքրքրությամբ էր ընդունվել համացանցում, և զույգը համարվում էր հայկական շոու-բիզնեսի ամենաներդաշնակ միություններից մեկը։

Թե որն է եղել տարիների հարաբերությունների փլուզման հստակ պատճառը, դերասանուհին չի մանրամասնել՝ նախապատվությունը տալով միայն փաստի արձանագրմանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի