copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 15:19 16-05-2026

Քարոզարշավը քաղաքական ուժի իրական դեմքը բացահայտող կարևոր գործընթաց է. Անանյան

«Քարոզարշավը քաղաքական ուժի իրական դեմքը բացահայտող կարևոր գործընթաց է։ Այս մասին գրել է «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։

«Հենց այստեղ է երևում, թե արդյո՞ք ուժն իրեն պատկերացնում է որպես ապագա պետական պատասխանատվություն կրող սուբյեկտ, թե՞ պարզապես ներկայանում է որպես աղմկոտ ընտրական նախագիծ:

Եթե քաղաքական ուժը նույնիսկ ընտրապայքարի ընթացքում չի կարողանում կառավարել իր լեզուն, էմոցիան, վարքագիծը և հանրային խոսքը, ապա ինչպե՞ս է վաղը կառավարելու պետությունը, ճգնաժամը, բանակը, արտաքին քաղաքականությունը կամ միլիոնավոր մարդկանց ճակատագրերը։

Սա շատ կարևոր հոգեբանական և քաղաքական դիտարկում է։ Իշխանությունը սկսվում է ոչ թե պաշտոն ստանալուց, այլ ինքնակառավարման կարողությունից։

Եվ այստեղ մեր՝ «Միասնության Թևեր»-ի և նրա առաջնորդի դիրքավորումը կարող է ներկայացվել որպես գիտակցված ընտրություն։

Այսինքն՝ մենք մեզ պահում ենք այնպես, ինչպես վաղվա պետություն կառավարող ուժը պիտի պահի իրեն արդեն այսօր։ Որովհետև քաղաքական առաջնորդի կերպարը ձևավորվում է ոչ թե իշխանության գալուց հետո, այլ մինչև իշխանության գալը։

Եթե դու այսօր ճղճղան ես, հայհոյող ես, կենցաղային վիրավորանքներով ապրող ես, քաղաքական խոսքը փողոցային լեզվի վերածող ես, ապա վաղը՝ նույնիսկ եթե իշխանության գաս, հանրային ենթագիտակցությունը քեզ շարունակելու է ընկալել նույն կերպ, այսինքն` ոչ թե որպես պետական գործիչ, այլ որպես պատահական աղմկոտ դերակատար կամ պարզապես՝ ծաղրածու։

Սա հատկապես կարևոր է Հայաստանի նման երկրներում, որտեղ պետական ինստիտուտներն արդեն իսկ արժեզրկված են։ Այդ պայմաններում քաղաքական խոսքի որակը դառնում է ոչ միայն էսթետիկ, այլև պետական անվտանգության հարց։ Որովհետև քաղաքացին վաղը իր պետությունը տեսնելու է այն մարդկանց դեմքով, որոնց այսօր լսում է քարոզարշավի ընթացքում։

Եվ եթե այդ դեմքը լցված է գոռոցով, ագրեսիայով, պիտակավորումով ու քաղաքական շուկայականությամբ, ապա հասարակության մեջ աստիճանաբար ձևավորվում է մի շատ վտանգավոր պատկերացում՝ թե պետությունն էլ պարզապես մեծ մասշտաբի կենցաղային վիճաբանություն է, այսինքն՝ մի մեծ շուկա (բազար)։

Մենք, ըստ էության, վտանգելով մեր հանրային «դիտելիության» մակարդակը, մնում ենք մեր բարձունքում՝ փորձելով հակառակ ուղերձը տալ․ պետությունը պատասխանատվություն է, քաղաքականությունը՝ մշակույթ, իսկ իշխանությունը՝ առաջին հերթին ինքնատիրապետում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին