copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 23:10 15-05-2026

Նրանք ուզում են բերել երաշխավորներ, որ դավաճանեցին Հայաստանին ու դավաճանեցին Ղարաբաղի ժողովրդին․ Փաշինյանը՝ ընդդիմության մասին

Ես ինքս՝ որպես հարգանքի տուրք տասնյակ անգամներով ծնկի եմ եկել մեր նահատակների հուշարձանների և հիշատակի առաջ, նրանցից որևէ մեկը ոչ մի անգամ ծնկի չի եկել, և ես ասում եմ մեր նահատակների հիշատակի առաջ ժողովուրդը նրանց պետք է բերի ծնկի:

Այս մասին Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ընդդիմության մասին։

«Առաջիկա ընտրություններում մեր ամենակարևոր անելիքն է՝ տեր կանգնել խաղաղությանը, նրանք ուզում են սպանել մեր 9-ամսյա մանուկին, մեր խաղաղությանը, որը ստեղծվել է մեր նահատակների արյան գնով, մեր ժողովրդի զրկանքների գնով, նրանք խոսում են, որ մենք ի վիճակի չենք հոգ տանել մեր 9-ամսյա մանուկի մասին, նրանք ուզում են բերել երաշխավորներ, երաշխավորներ, որոնք 2020, 2022, 2023 թվականներին դավաճանեցին Հայաստանին ու դավաճանեցին Ղարաբաղի ժողովրդին, նրանք էլի ուզում են բերել այդ երաշխավորներին՝ Հայաստանի ժողովրդին թնդանոթի միս դարձնելու համար, մենք դա թույլ չենք տալու, նրանք ուզում են մեր 9-ամսյա մանկիկին հանձնել որբանոց, մենք դա թույլ չենք տալու»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան