Ներքին 2 տարի առաջ - 20:18 20-01-2024

Կազմակերպված ձևով դավաճանեցին, զինվորը թիկունք չուներ. պատերազմի մասնակից

Գյումրեցի Արա Պետրոսյանը մասնակցել է արցախյան երեք պատերազմներին։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ կամավորագրվել է և մեկնել ռազմաճակատ։ Աննահանջ կռվել է թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ։

«Հոկտեմբերի 20-ին ընկնելով շրջափակման մեջ, մի կերպ կարողացանք դուրս գալ։ Մեզ հետ էր նաև մեր զորամասի հրամանատարի տեղակալը։ Էնպես էր ստացվել, որ մենք ու ադրբեջանական մոտոհրաձգային զորքերը իրար դիմաց էինք և մարտեր էինք վարում։

Այդ մարտերի ժամանակ 2 ոտքից վիավորվում է զորամասի հրամանատարի տեղակալը և մի կես ժամ հետո ինձ տեղյակ պահեցին, որ վիրավորներ ունենք, ես մեքենան քշեցի վիրավորների ուղղությամբ։ Առաջին անգամ դուրս բերեցի 2 ժամկետային զինծառայողի, երկրորդ անգամ ևս մեկ վիրավորի դուրս բերեցի։ Երրորդ անգամ հետս մի եղեգնաձորցի տղա եկավ, մենք գնացել էինք երկու ոտքից վիավոր փոխհրամանատարին դուրս բերելու։

Մեր մեքենան 80-100 մետր հեռավորության վրա հայտնվեց ադրբեջանցիների գնդակոծության տակ։Իմ հորդորով եղեգնաձորցի տղան մեքենայից դուրս թռավ, ես կարողացա մեքենան շրջել, որ վիրավորներին դուրս բերելու ժամանակ ավելի հեշտ լինի տարհանելը և ինքս էլ ինձ մեքենայից դուրս գցեցի։

Ինտենսիվ գնդակոծությունից հետո մեքենայի ոչ մի ապակի, ոչ մի դուռ տեղում չէր, բայց անիվները չէին ծակվել...կարողացանք մի կերպ վիրավորներին դուրս բերել, մեքենան շատ արագ խոդի գցեցինք, վիրավորներին տեղափոխվեցինք Խնձորեսկի հոսպիտալ»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է 44-օրյա պատերազմի մասնակից Արա Պետրոսյանը։

Կամավորականի խոսքով`կազմակերպված ձևով դավաճանեցին, զինվորը թիկունք չուներ։

Մանրամասները`տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում