copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 22:36 15-05-2026

Հայաստանում խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ կա․ պատճառը բարդ ընթացակարգերն են

Հայաստանում արդեն տևական ժամանակ է՝ դեղատներում պարբերաբար բացակայում են խիստ անհրաժեշտ մի շարք դեղամիջոցներ, այդ թվում՝ «Կորդարոնը» և այլ կենսական նշանակության դեղեր։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանի հետ՝ հասկանալու խնդրի պատճառներն ու հնարավոր լուծումները։

Պողոսյանի խոսքով՝ խնդիրը նոր չէ, և երկար ժամանակ բազմաթիվ կարևոր դեղորայքներ հասանելի չեն քաղաքացիներին։

«Երկարատև ժամանակ շատ անհրաժեշտ դեղորայքներ բացակայում են, միայն ձեր նշածները չեն, բավականին շատ են դեղեր չկան»,- նշեց նա։

Անուշ Պողոսյանի գնահատմամբ՝ Առողջապահության նախարարությունը պետք է հաշվարկներ իրականացնի դեղամիջոցների պահանջարկի վերաբերյալ և ժամանակին կարգավորի գրանցման ու ներկրման գործընթացները։

«Պետք է հիմնական դեղերի ցուցակում գտնվող դեղերի համար հստակ հաշվարկ ունենան, գրանցումների ընթացակարգային և այլ խնդիրները կարգավորեն, որ դեղորայքը հասանելի լինի»,- ասաց նա։

Պողոսյանը հիշեցրեց, որ թեման բարձրաձայնելուց հետո Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, թե որոշ դեղեր արդեն մաքսատանն են, սակայն, նրա խոսքով, հստակություն չկա։

«Ասում են՝ դեղերը մաքսատանն են, բայց ո՞ր դեղերեն հասնելու շուկա՝ պարզ չէ։ Մինչդեռ խոսքը դեղերի մասին է, որոնք երբեմն անփոխարինելի են բուժման սխեմաներում»,- ընդգծեց նա։

Մասնագետի կարծիքով՝ խնդրի պատճառներից մեկը դեղերի գրանցման բարդ և թանկ գործընթացներն են, ինչի հետևանքով Հայաստան դեղորայք մատակարարելը հաճախ անհետաքրքիր է դառնում արտադրողների համար։

«Դեղերի գրանցման ընթացակարգերը այնքան են բարդացրել և թանկացրել, որ արտադրողների համար հայաստանյան շուկան հաճախ դարձել է անհետաքրքիր»,- նշեց նա։

Պողոսյանի խոսքով՝ խնդիրը նաև պլանավորման և ռեսուրսների ոչ ճիշտ գնահատման հետևանք է, ինչի արդյունքում դեղերի սպառումն ավելի մեծ է եղել, քան ներկրումը։

«Սա բազմակոմպոնենտային խնդիր է, որը պետք է լուծվի՝ ճիշտ կառավարման և համակարգված աշխատանքի միջոցով, որ քաղաքացիները դեղորայքի պակաս չունենան»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը