copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:01 25-06-2021

Հայաստանում ներկայումս էլեկտրաէներգիայի դեֆիցիտ կա. Կարեն Հեքիմյան

Հայաստանի մի քանի տարածքներում հունիսի 22-ին խմելու ջուր չլինելու խնդիրը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում:

Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով է, որ ջրամատակարարումը դադարեցվել: ՀԷՑ-ն էլ իր հերթին պնդում է, որ մի քանի ենթակայաններում առաջացած լարման շեղումները չէին կարող ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել:

Արդյունքում, մինչ կպարզվի, թե իրականում ո՞վ է մեղավոր, հազարավոր քաղաքացիներ այս սաստիկ շոգ եղանակին ստիպված են լինում ժամեր շարունակ մնալ կա՛մ առանց ջրի, կա՛մ առանց լույսի:

Բնակիչները բողոքում են, որ այս ամառվա շոգ օրերին երկար ժամանակով ջրի անջատման դեպքում գոնե ծանուցում ուղարկեն, հնարավորինս արագ հեռացնեն վթարի արդյունքները կամ գոնե իրենց նշած ժամին ջուրը միացնեն: Բնակիչները, սակայն, մեկ այլ ծայրահեղությունն էլ նշում. ծանուցում են ստանում ջրանջատման վերաբերյալ, մեծ քանակությամբ ջուր են հավաքում, սակայն ջրերն այդպես են չեն կտրում, և ստիպված թափում են հավաքած ջուրը:

«Իրականում խնդիրն այնքան էլ «Վիոլա Ջրի» հետ չի կապված: Խնդիրը, կարծում եմ, ՀԷՑ-ի հետ է: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացել եմ, որ Հայաստանում ներկայումս էլեկտրաէներգիայի խնդիր կա, քանի որ ատոմակայանը փակ է, Արցախից այլևս հոսանք չենք ստանում, մի շարք ՀԷԿ-եր էլ փակ են: Ստեղծված դեֆիցիտը լրացնելու համար ՀԷՑ-ը իջեցրել է հոսանքի լարումը, որպեսզի էլեկտրաէներգիան բոլորին բավականացի: Ենթադրենք՝ նախկինում տալիս էին 220 վոլտ, իսկ այսօր որոշ բնակավայրերում հոսանքի լարումը, օրինակ, 170 կամ 180 վոլտ է, ինչի արդյունքում կարող են փչանալ կենցաղային տեխնիկաները՝ բնակչին լուրջ ֆինանսական վնասներ պատճառելով»,- նշում է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում