copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 22:07 15-05-2026

Ֆիրդուսու առասպելական դրվագները Իրանի ժողովրդի կյանքի իրականությունն ու հերոսական դիմագծի արտացոլումն են. Խամենեի

ԻԻՀ Գերագույն առաջնորդի ուղերձը՝ Պարսից լեզվի պահպանության և Հաքի Աբոլղասեմ Ֆիրդուսու մեծարման օրվա առթիվ

Հանուն Բարեգութ և Ողորմած Աստծո

Պարսից լեզուն, բացի խոսքի և գրության միջոց լինելուց, հանդիսանում է նաև ճանաչողության
կաղապարը, մտածողության կապող օղակը և իրանական ինքնության սահմանագիծը։ Պարսից լեզուն և գրականությունը խոշորագույն ներուժն են համաշխարհային տարածքում իսլամական Իրանի հարուստ մշակույթի ու քաղաքակրթության տարածման համար։ Մեր իմաստուն և նահատակ առաջնորդի (թող Աստված նրա հոգին լուսավորի) հորդորը՝ պարսից լեզվի հզորացման վերաբերյալ, «իրանա-իսլամական քաղաքակրթության» հզորության ուղեցույցն է։

Իրանի ազնվազարմ ժողովուրդը «երրորդ սրբազան պաշտպանության» տարիներին, ինչպես և
նախորդ երկու պարտադրված պատերազմի ժամանակ, վերստին հավաստեց, որ Ֆիրդուսու առասպելական դրվագները սեփական կյանքի իրականությունն ու հերոսական դիմագծի արտացոլումն են։ «Շահնամեի» մարդակերտող, խիզախ ու ղուրանական գաղափարները համախմբում և ներդաշնակում են Իրանի բոլոր ազգերին ու հասարակական շերտերին՝ հանուն սեփական ինքնության, վավերականության ու անկախության պահպանման և զահակակերպ զավթիչների դեմ մղվող պայքարի։

Համաժողովրդական մասնակցության, պաշտպանության և հաղթանակի այս հերոսապատումը բարձրագույն պատասխանատվություն է դնում մշակույթի, գրականության և արվեստի գործիչների վրա, որպեսզի վերջիններս, հետևելով Ֆիրդուսու օրինակին, վեր հառնեն և կերտեն արվեստագետների առաքելությունը՝ ժողովրդի զարթոնքին համընթաց. միահյուսեն միտքը, գրիչն ու լեզուն արվեստի հետ և պատմության տարեգրության մեջ հավերժացնեն ազգի մեծագույն վերելքի պատումը։

Միևնույն ժամանակ, դիվաբարո ուժերի և համաշխարհային չարիքների նախահարձակման դեմ
մղված քաջարի դիմադրությունն ու փառահեղ հաղթանակն առավել են կոփել ժողովրդի կամքը՝ սեփական քաղաքակրթական անկախությունը պաշտպանելու և ամերիկյան ագրեսիային դիմակայելու գործում։

Սա նպատակ ունի՝ մշակութային ոլորտի գործիչների նախաձեռնողականությամբ ու նորարարությամբ ապահովել լեզվական ու դիսկուրսիվ պաշտպանությունը, երեխաների ու երիտասարդների աճն ու զարգացումը, որպեսզի վերջնական հաղթանակին մնացած քայլերն ընթանան առավել հաստատակամությամբ, Ամենակարող Աստծո օգնությամբ։

ՍԵՅՅԵԴ ՄՈՋԹԱԲԱ ՀՈՍԵՅՆԻ ԽԱՄԵՆԵԻ
ԻԻՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՌԱՋՆՈՐԴ
(15 մայիսի, 2026 թ.)

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել