copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 16:25 14-05-2026

Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Ղազախստանն ու Թուրքիան հերթական քայլն են կատարել ռազմավարական համագործակցության խորացման ուղղությամբ։

Երկկողմ բանակցությունների և Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստի արդյունքներով՝ նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր Ղազախստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև, հայտնում է inbusiness.kz-ն՝ հղում անելով Ակորդայի մամուլի ծառայությանը։

Բանակցություններից հետո պաշտոնական պատվիրակությունների անդամները փոխանակել են միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի մեծ փաթեթ։

«Ստորագրված փաստաթղթերի փաթեթը վկայում է ղազախա-թուրքական հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի անցման մասին։ Երկրների միջև համագործակցությունն ընդգրկում է ավելի ու ավելի շատ ուղղություններ՝ հումանիտար ոլորտից և կրթությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ, էներգետիկա և արդյունաբերություն։

Հավերժական բարեկամության և ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը ոչ միայն խորհրդանշական էր, այլև քաղաքականապես նշանակալի քայլ, որն ամրագրում է Աստանայի և Անկարայի միջև փոխգործակցության խորացման երկարաժամկետ կուրսը»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ