copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 19:54 13-05-2026

Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը արմատից պոկվել ու տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։25-ի սահմաններում Խորենացի փողոցի 47 հասցեի մոտ դարն ապրած, ամբողջությամբ փտած հաստաբուն ծառը արմատից պոկվել ու տապալվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով վնասվել են քաղաքացիներին պատկանող 3 ավտոմեքենա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված