Օրակարգ 2 ամիս առաջ - 20:00 13-05-2026

Օրակարգ․ Արցախը Հայաստանի բոլոր առաջնորդների կոնսենսուսով է ծախվել․ Հրաչյա Արզումանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Հրաչյա Արզումանյանի հետ զրուցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված հրադադարի, այն հանրությանը որպես խաղաղություն մատուցելու փորձերի, ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված ավելի քան 200 քառակուսի կմ-ն վերադարձնելու ճանապարհների, Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիրը չստորագրելու պատճառների, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու որոշման նպատակահարմարության, «Թրամփի ուղու» հետագա ճակատագրի, որակապես նոր պետություն և զինված ուժեր ստեղծելու անհրաժեշտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հրաչյա Արզումանյանը շեշտում է՝ Արցախը Հայաստանի բոլոր առաջնորդների կոնսենսուսով է ծախվել։ «Նիկոլ Փաշինյանը փաստորեն շարունակել է այն, ինչն արել է Սերժ Սարգսյանը, ինչն արել է Ռոբերտ Քոչարյանը, ինչն արել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հետսովետական Հայաստանի լիդերների շարունակվող գաղափարախոսությունն է։ Այդ քաղաքականությունը՝ Հայաստանի նկատմամբ, անում են 30 տարի, ցավոք սրտի, իսկ 30 տարվա ընթացքում որևէ առաջնորդ չի փորձել հարց դնել՝ ի՞նչ Հայաստան ենք ուզում կառուցած լինել․ հետսովետականը ստացել ենք՝ Սովետական միության փլուզումից հետո, բայց ի՞նչ Հայաստան եք կառուցում, 21-րդ դարում ի՞նչ Հայաստան պիտի լինի»։

Դիտարկմանը, թե նախկին նախագահները գոնե խաղաղություն չէին մուրում՝ Արզումանյանն արձագանքեց․ «Չէին անում, որովհետև 3 առաջնորդները ստացել էին հաղթանակ։ Այդ հաղթանակը առաջնորդներինը չէր, դա հայ ազգի հաղթանակն էր։ Արցախի առաջին պատերազմում հաղթանակը դա ողջ հայության հաղթանակն էր, ողջ ազգն էր միավորվել՝ գաղափարախոսական առումով, Մեծ եղեռնն ու Արցախը մեզ բոլորիս միավորել էր, և մենք հաղթել ենք, իրենք ուղղակի 30 տարի էդ հաղթանակի վրա նստել են ու հարստացել են, իսկ վերջում ուղղակի Հայաստանը ծախել են՝ բառի բուն իմաստով, որովհետև էդ հաղթանակի ներուժը վերջանում էր, իրենց ասել են՝ վերջացել է, ձեր հաղթանակի հզորությունը վերջացել է, ի՞նչ եք անում, դուք կարող եք ծախել Արցախը։ Իրենք՝ բոլոր առաջնորդները, դա կոնսենսուսով էր, Նիկոլ Փաշինյանն ասել է դրա մասին՝ իրենք կոնսենսուսով համաձայնվել են, որ Արցախը ծախում են»։

Ռազմական փորձագետի խոսքով՝ Հայաստանն այսօր սահմաններ չունի, կան միայն շփման գծեր։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան