copy image url
Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 11:53 20-03-2023

Նախապատրաստվում է դասադուլ․ պատճառը «Որբանոց» ներկայացումն է․ Վովա Արզումանյան

Այսօր տեղեկացա նախապատրաստվող դասադուլի մասին։ Պատճառը վերջին շրջանում քննարկվող «Որբանոց» ներկայացումն է, որն ինքս չեմ դիտել վատառողջ լինելու պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Խորհրդի անդամ, ՈՒԳՍԸ նախագահ Վովա Արզումանյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«ՀՀ ժողովրդական արտիստ, ԵԹԿՊԻ-ի պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի հարգելի՛ ուսանողներ, իմ սիրելի՛ ընկերներ,

Այսօր տեղեկացա նախապատրաստվող դասադուլի մասին։ Պատճառը վերջին շրջանում քննարկվող «Որբանոց» ներկայացումն է, որն ինքս չեմ դիտել վատառողջ լինելու պատճառով։ Ականատես լինելով ձեր նախապատրաստական անտրտունջ աշխատանքներին, փորձերին, ձեզնից բխող պարտականությունների կատարմանը` չեմ կարող չնշել ձեր նվիրված աշխատանքի մասին, որի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ։ Ուսանողի աշխատանքը պետք է գնահատված լինի։

Սիրելի՛ ընկերներ, այսօր չեմ ցանկանում քննարկել ներկայացման հիմք հանդիսացող գրական երկը։ Առավել ևս չեմ ցանկանում քննարկել արդեն իսկ քննարկված կարծիքները, հնչած հայտարարությունները։ Ողջունելի է, որ ձեր ներկայացումը երկու անգամ էլ լեփ-լեցուն դահլիճի առաջ եք խաղացել։ Դուք դեռ բազում ներկայացումներ կխաղաք և կարժանանաք հանդիսատեսի համակրանքին ու ծափահարություններին։ Ցանկությունս է` երբեք չկորցնեք ձեր սկզբունքային տեսակը։

«Որբանոց» ներկայացման հետ կապված ձեր առաջարկը` փոխել այդ արտահայտությունը և նորից խաղալ ներկայացումը, մերժվել է, որն ինձ համար անհիմն ու զարմանալի է։ Սա ստեղծագործական բանավեճ է, որը պետք է գտնի իր հրատապ լուծումը և չխաթարի ուսումնական առողջ ու ներդաշնակ մթնոլորտը։

Ցանկությունս մեծ է, որ դուք երբեք չկոտրվեք ու շարունակեք ձեր ընտրած ստեղծագործական ճանապարհը, որը խոչընդոտներով, անթիվ դժվարություններով, ինչպես նաև հաճելի պահերով է լեցուն։
Խնդրում եմ ընտրեք խաղաղ և կառուցողական երկխոսության ճանապարհը և մի խաթարեք ուսումնական գործընթացը։

Խաղաղություն բոլորիս...
Հարգանքով`
Վովա Արզումանյան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Խորհրդի անդամ, ՈՒԳՍԸ նախագահ»։

Հիշեցնենք, որ ԵԹԿՊԻ ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը՝ Oragir.news-ի հետ զրույցում՝ անդրադարձել է Ծատուրյանի «Որբանոց» ներկայացմանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի