copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 12:27 13-05-2026

Անտառային հրդեհները Ջորջիա նահանգում nչնչացրել են ավելի քան 120 բնակելի տուն

Լայնամասշտաբ անտառային հրդեհները ԱՄՆ Ջորջիա նահանգում ոչնչացրել են ավելի քան 120 բնակելի տուն: Բարդ իրավիճակ է պահպանվում նաև Ֆլորիդայում, որտեղ կրակը տարածվել է տասնյակ հազարավոր հեկտարների վրա։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times թերթին:

Հրատարակության տվյալներով՝ Ջորջիայում հրդեհների մակերեսը գերազանցել է 20 հազար հեկտարը։ Ֆլորիդայում կրակով է պատված շուրջ 48,5 հազար հեկտար անտառ և բնական տարածք։ Նահանգում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջ է զոհվել:
Իրավիճակի վատթարացման պատճառ մասնագետները համարում են ուժեղ երաշտը և շոգ եղանակը:

Նահանգների իշխանությունները նշում են, որ անտառային հրդեհների ներկայիս սեզոնը դարձել է ամենածանրերից մեկը վերջին տասնամյակների ընթացքում:

Չոր բուսականության և ուժեղ քամու պատճառով կրակն արագ է տարածվում և լուրջ դժվարություններ ստեղծում փրկարար ծառայությունների համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ