copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 09:35 13-05-2026

Կարբիի դպրոցում դասընկերները հարվածել են 12-ամյա տղայի գլխին․ երեխան հոսպիտալացվել է

Մայիսի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի բնակիչ 12-ամյա տղան Կարբի գյուղի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների կողմից պարբերաբար բռնության է ենթարկվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Մանուշակ Կ․-ն հայտնել է, որ ապրիլի 17-ին նշված դպրոցի 7-րդ դասարանում 12-ամյա տղայի և դասընկերների միջև առաջացած հրմշտոցի ընթացքում հարվածներ են հասցրել վերջինիս գլխին, մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 12-ամյա տղան ուշագնաց է եղել և բուժօգնության է տեղափոխվել Կարբի գյուղի բուժամբուլատորիա, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 12-ամյա տղայի հետ միջադեպի մասնակիցները հանդիսանում են իր դասընկերներ՝ 13-ամյա և 12-ամյա տղաներ, վերջինները ազգականեր են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ