copy image url
Մամուլ 3 ամիս առաջ - 08:31 13-05-2026

Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես նախորդ, այս ընտրություններում էլ մեծ թվով մարդիկ են մասնակցել ԿԸՀ դասընթացներին, որոնց արդյունքում համապատասխան հավաստագրեր են ստանում, որպեսզի մասնակցեն ընտրական հանձնաժողովների աշխատանքներին։

Մեր տեղեկություններով, այս գործընթացն էլ ՔՊ-ի ուշադրությունից դուրս չի մնացել, որն իշխանափոխությունը կանխելու համար աննախադեպ հնարամտություններ է բացահայտում: Ըստ այդմ, ՔՊ-ն «բացահայտել» է հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին եւ երրորդ անձանց միջոցով նրանց հետ «աշխատանքներ տարել փորձել է համոզել, որ չմասնակցեն ընտրություններին։ Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր ուժերն ակնկալում են, որ հանձնաժողովներում իրենց անդամների միջոցով պետք է ընտրատեղամասերում վերահսկողություն հաստատեն, որպեսզի կեղծիքներ չարվեն: Հիմա փորձում են այդ վերահսկողությունը նվազեցնել: Հարց է ծագում․ եթե ընտրությունները կեղծելու ծրագիր չունեն, ինչո՞ւ են չեզոքացնում հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին: Ի դեպ, հանձնաժողովի անդամներն այդ աշխատանքի համար պետական բյուջեից վարձատրվում են: Այս տարի այդ գումարը հանձնաժողովի նախագահի համար կազմելու է 150 հազար դրամ, հանձնաժողովի անդամի համար 75 հազար:

Մեր տեղեկություններով, փորձում են ընդդիմության քվոտավորված անդամներին ֆինանսապես շահագրգռել, որ հրաժարվեն ընտրությունների ժամանակ աշխատելուց, ընդդիմադիրները չկարողանան «փակել» ընտրատեղամասերը, եւ իշխանությունն իր սեւ գործն անի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում