copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 15:50 12-05-2026

Աշոցքի արվեստի տան և նախկին հյուրանոցի դիմաց ոչնչացրել են 20 առողջ, տարբեր տեսակի հաստաբուն ծառեր

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը Շիրակի մարզի Աշոցք բնակավայրի բնակիչներից ահազանգեր է ստանում և բնակիչներն արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում Աշոցքի համայնքապետարանի, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնի պետի հասցեին՝ ասելով, որ Աշոցքի համայնքապետի և ոստիկանության Աշոցքի բաժնի պետի անգործության հետևանքով քանի օր է Աշոցքում համատարած ծառերի սպանդ է իրականացվում։

Այսօր՝ մայիսի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները զայրացած ասում էին, որ օրերի ընթացքում Աշոցքում՝ արվեստի տան դիմաց, հիմքից կտրվել են 4 հաստաբուն, առողջ ծառեր, իսկ Վ. Ռուդակովի փողոցում սովետական տարիներին շահագործվող, հիմա պարապուրդի մատնված նույնիսկ կիսավթարային վիճակում գտնվող հյուրանոցի հարակից հատվածից ծառասպանները մոտ 15 առողջ, փարթամ՝ 3 տեսակի ծառերի սպանդ են իրականացրել։ Ամենացավալին այն է, որ ո՛չ համայնքապետը, ո՛չ ոստիկանության բաժնի պետը ոչինչ չեն ձեռնարկել՝ կանխելու ծառերի սպանդը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը