copy image url
Ներքին Արտաքին 3 ամիս առաջ - 09:42 11-05-2026

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. Սուրեն Սարգսյան

լՀայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում։
Ավելին՝ դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում։

Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու և տեղում Եվրոպական Միության աջակցությունը հայցելու համար։

Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ այս փուլում թեմայի շուրջ շահարկումները հիմնականում ունեն պոպուլիստական և նախընտրական բնույթ»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի