copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 16:00 09-05-2026

2020-ին ՔՊ-ն փոխեց, վաղն էլ «Ուժեղ Հայաստանը» կփոխի Սահմանադրությունը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Խնդրահարույց է, որ նախընտրական շրջանում բարձր վարկանիշ ունեցող վարչապետի թեկնածուն Սահմանադրությամբ չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

Հոդված 148-ում նշվում է.

1. Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:
2. Կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրա համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

Իսկ պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար պահանջները հետևյալն են.

Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Ստացվում է՝ Սամվել Կարապետյանը գործող օրենսդրությամբ չի կարող լինել վարչապետի թեկնածու, բայց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծում է առաջարկում։ Ըստ Նարեկ Կարապետյանի՝ 2026-ի ընտրություններում հաղթելու պարագայում փոփոխելու են Սահմանադրության 148-րդ հոդվածը ԱԺ քվեարկությամբ՝ 2/3-ով։

Ի պատասխան՝ ՔՊ-ականները շեշտում են, որ գործող Սահմանադրությունը պարզապես թույլ չի տա նման առաջադրում։ Իսկ Սահմանադրության այս հոդվածը փոփոխելու համար անհրաժեշտ է հանրաքվե։

Հնարավո՞ր է այսպիսի փոփոխություն անել, և ի՞նչ ռիսկեր կան։

Տարիներ առաջ՝ 2020 թվականի հունիսի 22-ին, ԱԺ-ն փոփոխեց Սահմանադրության 213 հոդվածը, որը վերաբերում էր Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարմանը։ Այս փոփոխություններն անհրաժեշտ էին Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս փորձում էր փոխել ՍԴ կազմն ու նախագահին։

Որոշ ընդդիմադիր գործիչներ 2020-ին ասում էին, թե 213-ը կարևոր է, նման փոփոխությունը պետք է հանրաքվեով լինի, ԱԺ 2/3-ն իրավունք չունի և այլն։ Սակայն Փաշինյանն անցկացրեց դա ու այդ հիմքով փոփոխեց ՍԴ-ն։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ այս նախադեպով էլ վաղը «Ուժեղ Հայաստանը» կարող է փոփոխել Սահմանադրության 148-րդ հոդվածը, եթե ԱԺ-ում ունենա 2/3։

Նկատենք, որ Սահմանադրության մեջ երևում է, թե ինչ արժեքներով է առաջնորդվում ազգը։ Օրինակ՝ 148-ը գրվել է, որ օտարերկրյա քաղաքացին չդառնա ՀՀ ԱԺ պատգամավոր կամ Կառավարության անդամ։ Այս հոդվածը ցույց է տալիս, որ անկախ, ժողովրդավարական Հայաստանի համար կարևոր է, որ օրենք ընդունողն ու քաղաքականություն որոշողն առաջնորդվեն բացառապես ազգային շահերով, օտար քաղաքացի չլինեն, չկաշկանդվեն օտար երկրի հետաքրքրություններով։

Պատգամավորի ու նախարարի համար այդ պահանջները հենց այնպես չեն սահմանվել։ Մեր պետության պատմության առաջին շրջանում, երբ դեռ շատ բան չէինք հասկանում քաղաքականությունից, երբ նույնիսկ ՀՀ քաղաքացին չկար, որոշ օտարերկրացիներ զբաղեցրել են քաղաքական պաշտոններ և վատ բաներ արել։ Սա դաս է եղել, որ խիստ պահանջներ կիրառվեն ԱԺ և Կառավարության անդամների համար։

Հաջորդը՝ ռուսական վտանգն է։ Կրեմլը ագրեսիվ նկրտումներ է ցուցադրում, միութենական պետության մասին երազում, Ուկրաինայի դեմ պատերազմում, սպառնում ժողովրդավարական երկրներին։ Կա վտանգ, որ կարող է ոտնձգություն կատարել նաև ՀՀ անկախության դեմ։ Այս վտանգը ևս պահանջում է, որ 148-ը լինի։ Օրինակ՝ եթե Ռուսաստանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ, ապա ի՞նչ է անելու ՌԴ քաղաքացի հանդիսացող ՀՀ վարչապետը, ո՞ւմ կողմից է լինելու՝ Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի։

Սակայն ժողովրդավարությունն իր նորմերն ունի։ Եթե ընտրողների մեծ մասն ընտրի «Ուժեղ Հայաստանը», նշանակում է՝ ժողովրդի մեծ մասն ուզում է, որ 148-րդով սահմանված պահանջները փոփոխվեն, հանվեն սահմանափակումները, թույլ տրվի, որ օտարերկրացին՝ ռուսը, թուրքը, թաթարը դառնան ՀՀ վարչապետ։ Եվ եթե հավատարիմ ենք ժողովրդավարությանը, ապա պետք է ընդունենք, որ ինչպես 2020-ին ՔՊ-ն փոխեց շատ կարևոր 213-րդն, այնպես էլ «Ուժեղ Հայաստանը» կարող է փոխել 148-րդը՝ դրանից բխող ազգային անվտանգային ռիսկերով հանդերձ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու