copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 19:28 07-05-2026

Փաշինյանի որոշմամբ՝ նախարարներն ու մարզպետները գնում են արձակուրդ՝ քարոզարշավի համար

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 7-ին, որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝ արձակուրդ են մեկնելու մի շարք նախարարներ և մարզպետներ․ համապատասխան որոշումները հրապարակված են e-gov.am կայքում։

Ստորև ներկայացնում ենք ցուցակը․

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը,
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը,
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը,
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը,
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը,
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը,
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը,
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը,
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը,
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը,
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը,
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Բացի այդ՝ արձակուրդում կլինեն նաև վարչապետի օգնականներ Արսեն Միխայլովը, Գագիկ Իսախանյանը, օգնական Դավիթ Գևորգյանը և աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ