copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:07 07-05-2026

Եթե 2025-ին Ռազմարդյունաբերության կոմիտեն ընդամենը 4 նոր նախագիծ է սկսել, 3 տարի հետո ի՞նչ են արտադրելու. Քերոբյան

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ ԱՎետիք Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ուշադիր լսեցի ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի առաջին հարցազրույցը` պաշտոնին նշանակվելուց 18 ամիս հետո։

Ռազմարդյունաբերության զարգացման բյուջեից խոսք գնաց, նշվեց, որ հենց դրա համար է պատասխանատու ԲՏԱ նախարարությունը, որի ենթակայությամբ գործում է իր ղեկավարած կոմիտեն, և համեստորեն չնշվեց, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչքան է ծախսվել։

Իսկ թվերը հետևյալն են`

2024`
պլան 5 մլրդ 819 մլն
փաստացի 1 մլրդ 497 մլն
կատարողական 26%

2025`
պլան 5 մլրդ 719 մլն
փաստացի 2 մլրդ 239 մլն
կատարողական 39%

2026`
պլան 850 մլն (1ին եռամսյակ)
փաստացի 0 (4 ամիսը)
կատարողականը դուք հաշվեք։

Մինչև 2020 թվականը տարեկան մի քանի տասնյակ նոր ծրագրեր էին նախաձեռնվում, դրա համար այսօր կան այն արտադրատեսակները, որոնք տեղական արտադրողները կարողանում են տարեկան միջինը 50 միլիարդ դրամի արտադրել։

Եթե 2025-ին ընդամենը 4 նոր նախագիծ է սկսվել, 3 տարի հետո ի՞նչ են արտադրելու։
Ի՞նչ նպատակով է մարդը այդ պաշտոնը զբաղեցնում։

Ինչու՞ է պակասորդով բյուջե գրվում, և թերակատարվում է մոտավորապես 30% հարկային բաղադրիչ ունեցող ծրագիրը։
Տեսանյութի հղում չեմ դնում, եթե հետաքրքիր է, ապա գտնելը դժվար չէ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ