copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:48 06-05-2026

Աշոցքում բրուցելոզ է բռնկվել, բայց գյուղացիներին ստիպում են լռել. ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ը Շիրակի մարզի Աշոցք համայնքի լեռնային բնակավայրերից պարբերաբար ստանում է ահազանգեր։ Նշենք, որ ահազանգերը վերաբերվում են բրուցելոզի դեպքերին, որի մասին գյուղացիներին ստիպում են լռել, հակառակ դեպքում փոխհատուցումն իրենց չի հասնի։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ լեռնային գյուղում բրուցելոզի դեպքեր են արձանագրվել։

«Խնդիրը պատշաճ կերպով չի բարձրաձայնվում, իսկ բնակիչներին հորդորում կամ նույնիսկ պարտադրում են լռել։ Վերջին շաբաթներին մի շարք անասուններ հիվանդացել են, իսկ որոշ դեպքերում՝ արդեն իսկ հարկադիր մորթի են ենթարկվել։ Կորուստները զգալի են, սակայն փոխհատուցման գործընթացը հստակ չէ, իսկ պատասխանատու մարմինների արձագանքը՝ ոչ բավարար։ Մեզ ասում են՝ շատ չխոսեք, խուճապ չտարածեք, բայց մենք մեր ապրուստն ենք կորցնում։ Մարդ կա՝ մի քանի կով ուներ, հիմա ոչինչ չի մնացել»,- նշում է գյուղացիներից մեկը։

Բնակիչները մտահոգ են նաև իրենց առողջության համար՝ հաշվի առնելով, որ բրուցելոզը վարակիչ հիվանդություն է, որը կարող է փոխանցվել նաև մարդկանց։ Սակայն, նրանց խոսքով, կանխարգելիչ կամ իրազեկման բավարար աշխատանք չի իրականացվում։

Մինչդեռ պաշտոնական կառույցներից հստակ և ամբողջական տեղեկատվություն դեռևս չի տրամադրվել։ Գյուղացիները պահանջում են բաց ու թափանցիկ աշխատանք, արդար փոխհատուցում և իրական աջակցություն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Նշենք, որ օրերս Oragir.News-ը օրերս հայտնել էր, որ Շիրակի մարզի Սալուտ գյուղում համաճարակ է բռնկվել․ գյուղացիները կանգնած են ծանր սոցիալ-տնտեսական խնդրի առաջ։ Տարածված բրուցելոզ հիվանդության հետևանքով համայնքում անասունների զգալի մասը ենթարկվում է հարկադիր մորթի։ Պատկան մարմիններից դեռևս ոչ մի հերքում, կամ հաստատում չի տրվել այս իրավիճակի հետ կապված։

Հիշեցնենք, որ բրուցելոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է հիմնականում կենդանիների միջոցով և կարող է լուրջ հետևանքներ ունենալ ինչպես անասնապահության, այնպես էլ մարդու առողջության վրա։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը
14:09 Ո՞վ է վերահսկում ՆԳՆ-ի հայտարարությունների օբյեկտիվությունը․ Հովհաննիսյան