Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:30 06-05-2026

Եվրոպական գագաթնաժողովը անորակ հայերի համար ա Նիկոլի վարկանիշը բարձրացրել, բայց ոչ իմ․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Օրերս Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից հետո տարբեր շրջանակներ պնդում են, որ ընտրություններից մեկ ամիս առաջ նման գագաթաժողով Հայաստանում կազմակերպելով Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրանալու է։ Կարծիքներ կան, որ այս գագաթաժողովը լրացուցիչ ձայներ կբերի Նիկոլ Փաշինյանին և կապահովի նրա հաղթանակն առաջիկա ընտրություններում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Եվրոպական գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացե՞լ է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն չէ, որ Եվրոպական գագաթնաժողովը բարձրացրել է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Անորակ հայերի համար՝ հա, բայց ոչ իմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դրանով Հայաստանի պարտքն է ավելացել։ «Փաշինյանի վարկանիշը չի բարձրացրել, Հայաստանի պարտքն ա բարձրացրել։ Եթե առաջ 14 մլրդ էր, հիմա հաստատ դառավ 15 մլրդ։ Նախ դա պետք չէր մեզ, դա շատ սխալ էր, էդ իրա սեփական իմիջի համար ա։ Դա մեզ բացարձակապես ոչինչ չի տա»,- նշեց նա։

«Ծիծաղալու հարց եքք տալիս, իհարկ ոչ։ Ես համարում եմ դա ստի բան, թատրոն էր»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում