copy image url
Արտաքին Ներքին 3 ամիս առաջ - 20:13 05-05-2026

Լիտվայի պետական արխիվը Թուրքիայի պահանջով հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հրապարակումը

Լիտվայի պետական արխիվը Թուրքիայի պահանջից հետո հեռացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակումը․ գրում է eadaily.com-ը։

Գլխավոր արխիվարիուսի գրասենյակի ղեկավար Ինգա Զակշաուսկենեն հաստատել է, որ ապրիլի 28-ին այս հարցի վերաբերյալ շտապ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ստացվել են «ազդանշաններ», որ արխիվը փորձում է քաղաքականացնել Հայոց ցեղասպանությունը։

«Մտահոգություններ են հայտնվել առ այն, թե ինչու է պետական արխիվը թույլ տվել իրեն հրապարակել և հրապարակայնացնել պոտենցիալ քաղաքական հարցեր», – լրագրողներին ասել է Զակշաուսկենեն։