Օրակարգ 3 ամիս առաջ - 21:30 05-05-2026

Օրակարգ․ Կրեմլը Սամվել Կարապետյանին «զոհաբերելու է»․ Հայկ Մարտիրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հայկ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի վերջին գագաթնաժողովի, դրա շրջանակներում ստորագրված փաստաթղթերի նշանակության, այս միջոցառման քաղաքական բաղադրիչի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարությունների շարժառիթի, սպասվող խորհրդարանական ընտրություններին 19 քաղաքական ուժի մասնակցության, «Ազգային ժողովրդավարական բևեռի» մասնակցության նպատակահարմարության, ընդդիմադիր ուժերի դասավորվածության և ճիշտ ընտրություն կատարելու անհրաժեշտության, հայ-թուրքական սահմանի բացման հավանականության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Մարտիրոսյանը շեշտում է՝ Կրեմլը Սամվել Կարապետյանին «զոհաբերելու է»։

«Պուտինի հայտարարությունը, որ Ռուսաստանի հանդեպ լավ տրամադրված ուժերին պետք չի ճնշել, թե ինչ, պետք է բան անել, ինձ գալիս է համոզելու, որ հենց Կրեմլը խաղ է խաղում Կարապետյանների հետ, որպեսզի նրանց զոհաբերի և չի ուզում, որ նրանք լինեն դաշտում, ուզում է Քոչարյանը լինի և ուզում է անպայման Նիկոլ Փաշինյանը անցնի, Քոչարյանը լինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը անցնի ։

Այստեղ, իմ համոզմամբ՝ Սամվել Կարապետյանին պատրաստում են «Ռուբեն Վարդանյան-2»՝ Two Point-ով։ Այսինքն՝ «Ռուբեն Վարդանյան-2» օպերացիայի՝ այլ տարբերակով։ Չեմ ասում՝ հանձնելու են Ադրբեջան՝ գերության, թե դա էլ բացառված չի, բայց զոհաբերելու են այլ կերպով։ Ես չգիտեմ՝ այնտեղ ինչ ներքին պրոցեսներ կա, բայց անգամ եթե իրեն օգտագործեն՝ առանց իր ուժի և իր հասկանալու, իրենից ազատվելու են ռուսները 100%-ով այլևս»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի համար բեռ է, որից վերջինս պետք է ազատվի։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը երկիրը կանխամտածված կերպով տանում է լուծարման։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը