Ըստ էության 2 ամիս առաջ - 20:00 05-05-2026

Ըստ էության․ Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան ԱԺ-ում ընդդիմադիր մանդատ չեմ ուզում․ կհայտնվեմ գաղութում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։

Նրա հետ խոսել ենք Հայաստանը Ռուսաստանի դեֆակտո արբանյակ լինելու Մակրոնի հայտարարության, Փաշինյանին անունով դիմելու, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի՝ ընտրություններից առաջ Հայաստանում անցկացման, գագաթնաժողովի մեկնարկին ընդառաջ անցկացված բողոքի ակցիաների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի ելույթների տաբերության, Ալիևի կողմից Արցախի ղեկավարներին հանցագործներ անվանելու, Փաշինյանի հույս հայտնեց, որ 2028-ին կկարողանա մեկնել Ադրբեջան գագաթաժողովի մասնակցելու, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, ոչ մի ուժի ցուցակում ընդգրկվելու, ընդդիմության հաղթանակի հնարավորության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից Փաշինյանին և Զելենսկուն «անուղեղ ռուսատյացներ» անվանելուն, Զոհրաբյանը նշեց․ «Ուզում եմ Ռուսաստանին ասել՝ այս երկրի անգլուխ ռուսաֆոբին 18-ից սկսած դուք ձեր մարմնի բոլոր մասերով սատարել եք։ Դուք էիք ասում՝ ցանկացած գնով պաշտպանելու եք Նիկոլին, այնպես որ ձեր կապիկությունները, որ հիմա սկսել եք Գեի պապա Սալավյովով, Մարգարիտա Սիմոնյաններով և չգիտեմ ինչերով, դադարեցրեք»։

Խոսելով ոչ մի ուժի ցուցակում չընդգրկվելու մասին, Զոհրաբյանը նշեց, որ չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի անվան խորհրդարանում լինել ընդդիմադիր պատգամավոր։

«Չեմ ուզում Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան խորհրդարանում լինել ընդդիմադիր պատգամավոր, որովհետև եթե ես Նիկոլի անվան խորհրդարանում եղա ընդդիմադիր պատգամավոր և ինձ հետ խոսեցին այնպես, ինչպես օրինակ գեներալի հետ, որ ասում էր Ալենը դե դավայ ստուց, ես ոչ թե գլուխս կախելու եմ և իջնեմ, տալու եմ համարժեք պատասխան, ինչի արդյունքում ես հայտնվելու եմ կանանց գաղութում»,- նշեց նա:

Զոհրաբյանի դիտարկմամբ՝ Մակրոնի սթրեսի պատճառը իր տիկնոջ բացակայությունն էր, քանի որ Մակրոնը չէր հիշու, որ 2017 թվականին Հայաստանում երրորդ նախագահը կազմակերպել էր ֆրանկոֆոնիայի հսկայական համաժողով և անձամբ Մակրոնը ինքն է ներկա եղել այդ համաժողովին, իրենից բացի 57 երկրների ղեկավարներ և ներկայացուցչական պատվիրակություններ ներկա են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան