Ըստ էության 10 ամիս առաջ - 21:30 03-11-2025

Ըստ էության․ Սամվել Կարապետյանի թիմն ուզում է նույնն անել, ինչ Նիկոլ Փաշինյանը՝ ուղղակի իրենց ձևով

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանին։

Նրա հետ խոսել ենք Հայաստանի ԵՄ անդամակցության, Արևմուտքի երկրների Նիկոլ Փաշինյանին աջակցելու, եկեղեցու դեմ արշավի, հոգևորականների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների, Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման, բազմաթիվ ձախողումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու պատասխանատուների, ներկայիս քաղաքական դաշտում հասարակության համախմբող քաղաքական ուժի գոյություն, 2026-ի խորհրադարանական ընտրություններում մասնակցության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը մեզ տանո՞ւմ է ԵՄ, Միրզոյանը պատասխանեց․ «Այստեղ ցանկությունների հարց չէ, քանի դեռ Հայաստանում տեղակայված են ռուսական զորքեր, ռուսական ռազմակայան, Հայաստանը երբևէ, կարծում եմ, ակնհայտ է չի կարող դառնալ Եվրոպական միության անդամ: Հետևաբար, հարցը այլ տիրույթում է: Արդյnք Հայաստան ներկայիս իշխանությունը ունակ է հասնել Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերմանը: Կարծում եմ, որ ունակ չէ, որովհետև այն պայմանավորվածությունների տիրույթում, ինչին որ հասել ենք վերլուծությունների արդյունքում, հրապարակային տեղեկատվության, հասանելի տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում, տեսել ենք, որ կաշկանդվածություն ունեն այսօրվա իշխանությունները ռուսական զորքերը Հայաստանից դուրսբերելու հարցում»։

Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի թիմն ուզում է նույնն անել, ինչ Նիկոլ Փաշինյանը ուղղակի՝ իրենց ձևով։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում