copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 19:12 05-05-2026

Թուրք պաշտոնյան՝ Կարս-Գյումրի երկաթուղու և ռեգիոնալ հարաբերությունների կարգավորման մասին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Քյուրշադ Զորլուն ելույթ է ունեցել Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի (TADİV) կողմից կազմակերպված «Հեյդար Ալիևը և թյուրքական աշխարհը» թեմայով քննարկմանը:

Զորլուն պնդել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները «Ղարաբաղյան» պատերազմում «հաղթանակից» հետո հասել են որոշակի մակարդակի:

«Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը, նրա մոտեցումը և Հայաստանի հետ ընթացող հարաբերությունները մեր առաջնային օրակարգն են։ Մենք համատեղ աշխատում ենք այս ուղղությամբ և ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը մեր հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան նաև հիշեցրել է, որ ապրիլի 27-ին Կարսում տեղի է ունեցել Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկմանը նվիրված աշխատանքային խմբի կարևոր նիստ՝ ասելով. «Հավատում եմ, որ այս բոլոր նախապատրաստական աշխատանքները քայլ առ քայլ կրկին կյանքի կկոչվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղության բանակցություններին զուգահեռ, երբ դրանք ընթանան մեր ուզած և մեզ արժանի հունով»։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ