copy image url
Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 23:13 03-05-2026

Մոլդովայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ջերմ ընդունելության համար

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն X սոցիալական ցանցում հայտնել է, որ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Սանդուն տեղեկացրել է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ։

«Ժամանել եմ Երևան նախագահ Նիկուշոր Դանի հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- գրել է Մոլդովայի նախագահը։

Նա իր գրառմանը կից հրապարակել է յասամանի փնջով լուսանկար, որը հանդիպման ժամանակ նրան է նվիրել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից