copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 20:20 03-05-2026

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորդանա Սիլյանովսկա-Դավկովաի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Գորդանա Սիլյանովսկա-Դավկովաի հետ։Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով իր պաշտոնակցին, շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելության և Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին մասնակցության համար։

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթաժողովի մասնակիցներին Երևանում, ուրախ եմ նաև մեր հանդիպման հնարավորության համար և հուսով եմ, որ Ձեր այցելությունը մեր երկիր իր նպաստը կբերի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամության և փոխգործակցության զարգացմանը»,- նշել է նախագահը:

Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշել է, որ տպավորված է Հայաստանով և ընդգծել, որ առկա է Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի համագործակցության մեծ ներուժ, որի լիարժեք իրականացումը կարևոր հարթակ կդառնա երկու երկրների բարեկամության և փոխգործակցության ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցերի։ Քննարկվել է քաղաքական երկխոսության խորացման և տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով առավել համակարգված և արդյունավետ դարձնել համագործակցության մեխանիզմները։Կողմերը կարևորել են Հյուսիսային Մակեդոնիայի բարձրաստիճան պատվիրակության հնարավոր մասնակցությունը COP17 առաջնորդների գագաթնաժողովին՝ ընդգծելով նման ձևաչափերում փոխգործակցության նշանակությունը գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում։Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը՝ կարևորելով Եվրոպական միությունի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ինստիտուցիոնալ խորացումը։ Այս համատեքստում քննարկվել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ որպես ԵՄ թեկնածու երկրի փորձի ուսումնասիրումը, ինչը կարող է օգտակար լինել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացների համատեքստում։

Զրուցակիցները կարևորել են քաղաքացիների միջև անմիջական շփումների խթանումը՝ դիտարկելով մուտքի արտոնագրերի ազատականացման հնարավորությունները, ինչը կնպաստի փոխճանաչման, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանը։Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր գործոն։Կողմերը կարևորել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այս ուղղությունը կարող է դառնալ երկկողմ գործընկերության զարգացման նոր և հեռանկարային հարթակ։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին