copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 15:57 03-05-2026

Առնվազն սիրուն չէ. Ռաֆայել Երանոսյանն ահազանգում է Մատենադարանի հարակից տարածքի անմխիթար վիճակի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանն իր էջում հրապարակել է աղմկահարույց մի տեսանյութ, որտեղ ներկայացնում է Երևանի սրտում՝ Մատենադարանի անմիջական հարևանությամբ տիրող իրավիճակը։

Դերասանի ներկայացրած կադրերում երևում է, որ տարածքը, որը պետք է լիներ մշակութային կենտրոնի դեմքը, վերածվել է լքված ու աղբով լցված մի վայրի։ Ռաֆայել Երանոսյանի պնդմամբ՝ խնդիրը բոլորովին նոր չէ։

Նա նշում է, որ այս հատվածն առնվազն 20 տարի շարունակ գտնվում է նույն անմխիթար վիճակում՝ զուրկ որևէ խնամքից կամ բարեկարգումից։ Կոտրված ծառեր և չորացած բուսականություն։ Աղբի կույտեր որոնք տարածքը վերածել են հակասանիտարական գոտու։ Չխնամված կանաչապատ հատվածներ, որոնք փչացնում են քաղաքի տեսքը։

Դերասանն առանձնահատուկ շեշտել է, որ այս հատվածը բավականին մարդաշատ է։ Այստեղով է անցնում դեպի թատրոն տանող ճանապարհը, և օրական հարյուրավոր քաղաքացիներ ու զբոսաշրջիկներ են ականատես լինում այս տհաճ տեսարանին։

«Սա պարզապես անթույլատրելի է քաղաքի մշակութային կարևոր կենտրոններից մեկի հարևանությամբ։ Սա առնվազն սիրուն չէ»,- նշում է Ռաֆայելը։

Ռաֆայել Երանոսյանը հայտարարել է, որ իր հրապարակած տեսանյութը կմնա իր էջում այնքան ժամանակ, քանի դեռ պատկան մարմինները չեն արձագանքել և խնդրին վերջնական լուծում չեն տվել։ Նրա նպատակն է հասնել նրան, որ քաղաքի կենտրոնական և մշակութային նշանակություն ունեցող տարածքները լինեն մաքուր ու պատշաճ տեսքի։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված