copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 12:35 03-05-2026

Հերի՛ք է իմ անվան տակ ձեզ գովազդ անեք. Սոնա Շահգելդյանի սկանդալային ուղերձը գործընկերներին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի Սոնա Շահգելդյանը, որը հայտնի է իր անմիջականությամբ և սուր արտահայտություններով, հանդես է եկել նոր տեսաուղերձով։ Այս անգամ երգչուհու թիրախում նրա կոլեգաներն են և պետական համերգների կազմակերպման սկզբունքները։

Սոնան դժգոհություն է հայտնել այն փաստից, որ իրեն հաճախ չեն ներառում պետական միջոցառումների մեջ, սակայն շեշտել է, որ դա իրեն չի անհանգստացնում, քանի որ տեսնում է՝ «ովքեր և ինչպես» են հայտնվում այդ բեմերում։ «Լավ է՝ ոչ մի պետական համերգներին չկամ, լավ տեսնում ենք՝ ոնց, ինչ... Դե հիմա խոսեք՝ ի տարբերություն շատերի»,- գրել է երգչուհին։

Երգչուհին անդրադարձել է նաև իր անունը շահարկողներին և այն արտիստներին, ովքեր փորձում են հարմարվել քաղաքական իրավիճակներին։ Ըստ նրա՝ շատերը պարզապես փորձում են առաջ գնալ վատ արարքների և ուրիշների անունն օգտագործելու միջոցով։

«Հերի՛ք է իմ անվան տակ ձեզ գովազդ անեք, հերիք է վատ արարքներով առաջ գնաք»։ «Շատ լավ տեսնում ենք՝ ով ում հետ է, բոլորդ բոլորի համար երգել եք ու երգում եք՝ թե՛ նախկին, թե՛ ներկա»։

Սոնա Շահգելդյանի այս անկեղծ ու բավականին կոշտ հայտարարությունը մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում։ Շատերը սատարում են երգչուհուն՝ նշելով, որ նա այն քչերից է, ով ասում է այն, ինչ մտածում է, իսկ մյուսները փորձում են կռահել, թե հատկապես ո՞ր կոլեգաներին է ուղղված այս «քարը»։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ