Ներքին 4 ամիս առաջ - 22:30 02-05-2026

Կաբինետներում նստած օրենքներ են գրում, որոնք հակառակ էֆեկտն են ունենում. Գագիկ Ծառուկյան

Անահիտ Չալիկյան

Լրագրող

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան այսօր այցելել է Գյումրի։ Այցի շրջանակում նա մասնակցել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության Գյումրու գրասենյակի բացման արարողությանը։

Միջոցառման ընթացքում Ծառուկյանը ներկայացրել է իրենց քաղաքական ուժի առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք միտված են սոցիալական խնդիրների լուծմանը և երկրի զարգացմանը։ Նրա խոսքով՝ ներկայացվող ծրագրերը հավակնոտ են և ուղղված են ժողովրդի կյանքի որակի բարձրացմանը։

ԲՀԿ առաջնորդը նաև անդրադարձել է օրենսդրական գործընթացներին՝ քննադատելով իշխանությունների որոշ մոտեցումներ։

«Կաբինետներում նստած օրենքներ են գրում, որոնք հակառակ էֆեկտ են ունենում»,- նշել է Ծառուկյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի գործնական և իրական խնդիրներից բխող օրենսդրություն։

Ծառուկյանը շրջել է նաև Գյումրիում, զրուցել քաղաքացիների հետ։

Մանրամասները` տեսանյութում։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում