Օրակարգ․ Արծրուն Հովհաննիսյանը Ստեփանակերտում նստած գրում էր՝ Հադրութը հայկական է․ Մետաքսե Հակոբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։

Հարցազրույցի ընթացքում Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել ենք Արցախի հայաթափումից հետո Հայաստանում ԱՀ Ազգային ժողովի գործունեության ու առկա խնդիրների, դեկտեմբերի 10-ին կայացած նիստի ու քննարկված հարցերի, առ այսօր ադրբեջանական բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդրի, նրանց հայրենադարձման անհրաժեշտության, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին սպառնալիքների, դրանց Նիկոլ Փաշինյանի արձագանքի, արցախցիների՝ Արցախ վերադառնալու հնարավորությունների, իշխանությունների կողմից պարբերաբար հանրությանը մատուցվող շուների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Անդրադարձել ենք նաև Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությանը, որին միացել է նաև Արծրուն Հովհաննիսյանը։

Մետաքսե Հակոբյանը հայտնեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը Ստեփանակերտի կենտրոնում նստած գրում էր, որ Հադրութում ամեն ինչ լավ է, իսկ արդեն հաջորդ օրը թշնամին գրավեց Հադրութը։ «Ես իմ աչքով եմ տեսել, ինքը կարող է արձագանքել սրան՝ իմ ասածին, որ Հադրութի հանձնման ժամանակ ինքը Ստեփանակերտի կենտրոնում՝ 1-ին դպրոցի ապաստարանում տեղեկատվական շտաբն էր տեղակայված, ինքն էնտեղ նստած, էնտեղից գրում էր, որ Հադրութում որևէ խնդիր չկա, և մենք հաղթել ենք Հադրութում։ Հաջորդ օրը մենք Հադրութի հանձնման լուրը ստացանք, բայց այդ մարդը նստած էր Ստեփանակերտի կենտրոնում, բայց հանրությանն ասում էր, որ ինքը Հադրութում է, և որևէ խնդիր Հադրութում չկա»,- ասաց նա։

Արցախի ԱԺ պատգամավորը նկատեց նաև՝ Նիկոլ Փաշինյանը արցախցիների վերադարձի գլխավոր խոչընդոտն է։

Առավել մանրամասն՝ դիտեք հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում