copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 13:50 02-05-2026

Սու-30-ների հարցում այլընտրանքը Հնդկաստանն է. ռազմական փորձագետ

Հայաստանում Սու 30 կործանիչների հնարավոր արդիականացման և Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության թեման շարունակում է ակտիվ քննարկումների առարկա լինել։ Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։

Հակոբյանի խոսքով՝ Հնդկաստանից հնարավոր գնումները կապված են նաև Ռուսաստանի ներկա հնարավորությունների սահմանափակման հետ։

«Հնդկաստանը Սու-30 ինքնաթիռները ձեռք է բերում Ռուսաստանից, բայց նաև մոդեռնիզացնում է՝ իր պատկերացմամբ, իր տեխնիկական լուծումներով։ Իսկ Ռուսաստանը հիմա, մեծ հաշվով, չի կարողանում բավարարել նույնիսկ սեփական բանակի կարիքները, ուր մնաց՝ արտահանի»,- ասաց նա, մանրամասնելով, «Հնդիկները այդ ինքնաթիռները մոդեռնիզացրել են՝ ավելացրել էլեկտրոնային, ռադարային և այլ համակարգեր։ Դա նույն ռուսական մոդելը չէ, այլ արդեն փոփոխված տարբերակ է»։

Նրա խոսքով՝ հայկական կողմը տեսականորեն կարող է փորձել լրացուցիչ կործանիչներ ձեռք բերել Հնդկաստանից։

«Կան նման պլաններ՝ գոնե ևս 8 ինքնաթիռ ձեռք բերելու, որպեսզի ընդհանուր թիվը հասնի 12-ի, ինչը ավիացիայում համարվում է որոշակի լիարժեք մարտական միավոր»,- նշեց փորձագետը։

Միաժամանակ նա չի բացառում, որ թեման կարող է նաև քաղաքական ենթատեքստ ունենալ։

«Հիմա նախընտրական փուլ է, և չի կարելի բացառել, որ նման հայտարարությունները նաև ներքաղաքական դիվիդենտներ ապահովելու նպատակ ունեն։ Ռազմական գնումների ոլորտը փակ է, և պետությունը կարող է հայտարարել, որ գնում է զենք, բայց դա հնարավոր չէ ստուգել»,- ընդգծեց Հակոբյանը, ապա հավելեց,- «Սա այն ոլորտն է, որտեղ հնարավոր են մանիպուլյացիաներ՝ թե՛ ներքին լսարանի, թե՛ արտաքին ազդակների համար։ Կարող են հայտարարել գնումների մասին՝ նաև հակառակորդին ազդելու համար»։

Անդրադառնալով 2020 թվականի պատերազմի ընթացքում Սու-30 կործանիչների կիրառմանը՝ փորձագետը նշեց, որ այս հարցում մինչ օրս հստակություն չկա։

«Կա երեք հիմնական կարծիք։ Առաջինը՝ որ չեն կիրառվել, երկրորդը՝ որ կիրառվել են սահմանափակ, երրորդը՝ որ լիարժեք կիրառվել են, ինչը, իմ կարծիքով, քիչ հավանական է։ Ամենահավանական տարբերակն այն է, որ օգտագործվել են սահմանափակ՝ օրինակ հակաօդային պաշտպանության որոշակի տարրեր ապահովելու համար»,- ասաց նա հավելելով. «Ինչպես 2020 թվականի պատերազմի շատ դրվագներ, այնպես էլ Սու-30-երի կիրառման հարցը դեռևս բաց է և պահանջում է առանձին քննարկում ու գնահատական»։

Նրա խոսքով՝ ռազմական գնումների իրական արդյունավետությունը պարզ է դառնում միայն պատերազմի պայմաններում։

«Պատերազմը միակ իրական ստուգումն է։ Եթե ցույց տվեցիր, բայց բավարար չեղավ, սխալների գինը շատ բարձր է լինում»,- եզրափակեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին