copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:00 01-08-2023

«ՍՈւ–30»-ների ձեռքբերումը ճիշտ էր, դա ապագայի ձեռքբերում է. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պնդում է, որ ՍՈւ-30 կործանիչների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է, և այն ընդհանրապես բարձրացրեց զինված ուժերի մակարդակը։ Այդ մասին նա հայտարարեց այսօր՝ օգոստոսի 1-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում:

Հարցին, թե ինչու պատերազմի ժամանակ «ԶՈՒ»-երը մարտական թռիչքներ չկարողացան իրականացնել, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Եթե չեմ սխալվում, նոյեմբերի սկզբին ինձ զեկուցվեց, որ «ՍՈՒ 30»-երը անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների համալրում իրականացվել է: Բացի այդ, «ՍՈՒ 30»-երը բազմաֆունկցիոնալ միջոցներ են, ունեն և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։ Գրոհային գործառույթների առումով մենք սպառազինվածության հետ կապված գոնե սկզբնական փուլի 1-2 օրվա մարտական գործողություններ վարելու առումով հագեցվածություն ունեինք, նաեւ այն հրթիռների, որոնք հիմա ժողովրդի մեջ կոչվում են անպիտակ կամ ժանգոտած: Այդ հրթիռներն օգտագործվել են «ՍՈՒ»-երի ուսումնական թռիչքների ժամանակ եւ խոցել են թիրախները»:

Ինչ վերաբերում է «ՍՈՒ 30»-ների ձեռքբերման հիմնավորվածությունը, նախկին նախարարն ասաց. «Իսկ բացի հանրության մեջ առաջացող հարցերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռք բերվեին, որ ՍՈւ-30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր։ Մենք հակառակորդի հետ համադրության մեջ կործանիչների բաղադրիչի առումով զրոյական վիճակ ունեինք։ Մեծ հեռավորությունների վրա այն հնարավորությունները, որ ունեն ՍՈւ-30-ները` հեռավորության վրա, ճշգրիտ հրթիռներով խոցելու հակառակորդին, նրա միջոցներն ու ենթակառուցվածքները, մենք այդպիսի կարողություններ ընդհանրապես զինված ուժերում չենք ունեցել»,- հայտարարեց Տոնոյանը։

Նա նշեց, որ այն, ինչ Ադրբեջանն այսօր անում է հիմա Թուրքիայի հետ` մոդեռնիզացնում է ՍՈւ 25-ները, 2020 թվականի օգոստոսի 24-ին իր տեղակալը Մոսկվայում ՍՈւ-երի արդիականացման պայմանագիր է կնքել ՌԴ-ի հետ, ինքն էլ անձամբ ներկա է եղել ստորագրմանը։

«Այդ մոդեռնիզացումը պետք է իրականացվեր 3 տարվա ընթացքում։ Ինձ շատ հետաքրքիր է` արդյոք գործընթացն ինչ փուլում է։ Մենք 3 տարվա ընթացքում պետք է ունենայինք որոշակի առաջխաղացում, հնարավոր է` ռազմական գործողությունները և նաև Ռուսաստանի կողմից վարվող հատուկ գործողությունը որոշակի խոչընդոտներ են առաջացրել»,-ասաց նա։

Անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի դիտարկմանը, թե իրենք տեղեկություն ունեն, որ պատերազմի ընթացքում ընդամենը մեկ թռիչք է իրականացվել ՍՈւ-ով, այն էլ` հետախուզական, Տոնոյանը պատասխանեց` ՍՈւ-30-ները ձեռք են բերվել նաև ՀՀ սահմանները և հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։

«Որպեսզի ձեռքբերումից հետո «ՍՈւ 30»-ները դառնային մարտունակ և հնարավորություն լիներ բացի զսպման գործառույթից, նաև գրոհային կարողությունները դրսևորել, ժամանակ էր պետք»,-ասաց Տոնոյանը։

Նա ափսոսանք հայտնեց, որ «ՍՈւ-30»-ները ավելի շուտ ձեռք չեն բերվել. «ՍՌՏ-ի ծրագրում դեռեւս 2015-ի նոյեմբերից «ՍՈՒ 30»-ների ձեռքբերումը նախատեսված է եղել: Բայց խնդիր է եղել բյուջեի հնարավորությունները: Պետբյուջեից ոչ մի լումա չի ծախսվել «ՍՈՒ 30»-ների ձեռքբերման համար, դրանք իրականացվել են օրենքով չարգելված այլ աղբյուրներից»,-ասաց Տոնոյանը:

Թե ինչ աղբյուրների մասին է խոսքը, Տոնոյանը խոստացավ հստակեցնել փակ ձևաչափով նիստի ժամանակ:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին

Ձեզ գուցե հետաքրքրի