Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 21:55 30-04-2026

Աշխարհն ականատես է լինում Իրանի հանդուրժողականությանն ու խաղաղասիրությանը․ Փեզեշքիան

Այն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռազմական գործողության շարունակություն է․ X սոցցանցում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Այն, ինչ այժմ տեղի է ունենում ծովային շրջափակման անվան տակ, ռազմական գործողության շարունակություն է այն երկրի դեմ, որը պարզապես վճարում է իր անսասանության և անկախության գինը․ այս անարդար մոտեցման շարունակությունն անընդունելի է», – հայտարարել է նա:

Իսլամական Հանրապետության նախագահի խոսքով՝ աշխարհն ականատես է լինում Իրանի հանդուրժողականությանն ու խաղաղասիրությանը։