Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 16:23 30-04-2026

«Ուժեղ Հայաստան»-ը ամենառեալ ընդդիմադիր ուժն է, որը նաև «ՀայաՔվե»-ի գաղափարներն է կիսում․ Մենուա Սողոմոնյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Հայկական քվե» կուսակցության նախագահ Մենուա Սողոմոնյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ «Ուժով Հայաստան» կուսակցության հետ համագործակցությանը և դրա հետագա ընթացքին:

«Առաջին հերթին՝ «Ուժեղ Հայաստանը» նոր ուժ է, սա մեզ համար կարևոր հանգամանք էր։ Երկրորդը՝ այս ընթացքում մենք բավականաչափ հաղորդակցություն ենք ունեցել և գտել ենք, որ գաղափարական բավականին համընկնումներ ունենք, համապատասխանություններ ունենք։ Երրորդը՝ մենք համարում ենք, որ «Ուժեղ Հայաստանը» ընդդիմադիր դաշտի ամենառեալ ուժն է, որը կարող է իշխանափոխություն անել»,– նշեց նա։

Նրա խոսքով՝ համագործակցության նպատակը գործող իշխանությունների հեռացումն է ընտրական ճանապարհով։

«Մեզ համար շատ սկզբունքային է, որ այս իշխանությունները սահմանադրական եղանակներով, այդ թվում՝ ընտրությունների միջոցով, հեռացվեն։ Մենք տեսնում ենք, որ «Ուժեղ Հայաստանը» ունի ավելի մեծ ներուժ այդ գործն իրականացնելու համար»,– ասել է Սողոմոնյանը։

Ընտրություններից հետո այս համագործակցությունը շարունակելու վերաբերյալ հարցին Սողոմոնյանը պատասխանեց, որ հետընտրական համագործակցությունը կախված է հիմնական նպատակից։

«Թող առաջնահերթ մեր կարևորագույն նպատակը՝ իշխանափոխությունը, իրականանա»,– ցանկություն հայտնեց նա։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով կողմերը հանձն են առել միավորելու իրենց ջանքերը՝ ԱԺ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է