Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 28-04-2026

Մեքենաներ, հողեր, «անհետացող» հայտարարագրեր․ ԴԱՀԿ պաշտոնյան աճուրդներում «կոպեկներով» գույքեր է գնում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի պետ Վարդան Մելիքբեկյանի հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս ակտիվ և շարունակական գույքային առքուվաճառք՝ մասնավորապես՝ անշարժ գույքի և ավտոմեքենաների։

Հայտարարագրերից երևում է, որ վերջին տարիներին Մելիքբեկյանը պարբերաբար ձեռք է բերել և կարճ ժամանակ անց վաճառել տարբեր ավտոմեքենաներ։

2021 թվականին ձեռք է բերել մի շարք մեքենաներ՝ Toyota (2012), Acura (2002), Mercedes-Benz (1996)։ Նույն տարում դրանց մի մասն արդեն վաճառել է։
2022-ին ձեռք է բերել Hyundai (2019), որը 2023 թվականին վաճառել է։
2023-ին ձեռք է բերել Nissan (2017)՝ էականորեն բարձր արժեքով։
2024 թվականին շարունակվել են նոր ձեռքբերումներն ու վաճառքները։





Այս գործարքների նման հաճախականությունն ու ընթացքը ավելի շատ համապատասխանում են առևտրային գործունեության տրամաբանությանը, քան անձնական օգտագործման համար կատարվող գնումներին։





Անշարժ գույքի ձեռք բերման գործում ևս ակտիվություն է նկատվում։ 2023 թվականին նույն օրը ձեռք են բերվել մի քանի հողամասեր Երևանում, առկա են նաև այլ ձեռքբերումներ և օտարումներ տարբեր տարիներին, գույքը ևս չի պահպանվում որպես երկարաժամկետ սեփականություն։



Փաստաթղթային տվյալներից պարզ է դառնում, որ գույքային գործարքները կարող են կապված լինել փոխկապակցված անձանց հետ, որոնք, ըստ ամենայնի, ԴԱՀԿ պաշտոնյայի ընտանիքի անդամներն են։




Միաժամանակ, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վարդան Մելիքբեկյանի կնոջ՝ Մարիամ Խառատյանի անունով նախկինում ևս արձանագրվել են ավտոմեքենաների, հողամասերի և այլ անշարժ գույքի մի շարք ձեռքբերումներ։ Սակայն հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզվում է՝ այդ տվյալների մի մասն «անհետացել են», ինչը առաջացնում է մի շարք հարցեր և պարզաբանման անհրաժեշտություն։

Հարցի պարզաբանման նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ։ Հանձնաժողովից հայտնեցին, որ բանավոր կարգով չեն կարող տրամադրել կոնկրետ անձանց վերաբերյալ հավելյալ տվյալներ․

«Հասանելի է միայն հրապարակային տեղեկատվությունը, մնացած հարցերի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում»։

Այսպիսով՝ Վարդան Մելիքբեկյանը Աչաջուրում եղած գույքից բացի «ոչինչ չունի»։ Նա ավտոմեքենաների, բնակարանների ու հողամասերի ձեռք բերումն ու կարճ ժամանակ անց օտարումը ողջամիտ կասկած է առաջացնում, որ դրանք շահույթ հետապնդելու նպատակ են ունեցել։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
15:36 Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան