Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 12:59 28-04-2026

Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններ

«Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը ս․թ․ ապրիլի 18-19-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում մասնակցել է «Career City Fest 2K26» լավագույն գործատուների ցուցահանդեսին՝ ներկայացնելով ընկերության թափուր աշխատատեղերը, կորպորատիվ մշակույթն ու մասնագիտական աճի հնարավորությունները։

ՏՏ ոլորտի առաջատար «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության տաղավարը երկու օրերի ընթացքում հարյուրավոր այցելուներ է ընդունել, ներկայացվել են ընկերության ազատ հաստիքներն ինչպես սկսնակ մասնագետների համար, այնպես էլ` փորձառու:

«Բադալյան եղբայրներ» ընկերություններ խմբի ՄՌԿ տնօրեն Մարիա Կարապետյանն էլ ներգրավվել է մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտական քննարկումներին՝ հանդիսադրելով ընկերության աշխատուժի ձևավորման առանցքային ուղղությունները։ Պանելային քննարկման շրջանակներում բանախոսներն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածների աշխատաշուկայի մրցակցության տենդենցներին և հնարավորություններին։

Անդրադառնալով ընկերության վերջին երկու տարվա բարեփոխումներին՝ Մարիա Կարապետյանը նշել է, որ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը Հայաստանում առաջին անգամ ներդնելու է գլոբալ մասնագիտական համայնքին քաջ հայտնի «Workday» ՄՌ կառավարման նորարարական գործիքակազմը։ Նա ընդգծել է, որ գործիքակազմը տարածաշրջանի մակարդակով առանձնացնելու է Խմբի բոլոր ընկերությունների աշխատակիցներին․ «Դա մարդկային ռեսուրսների կառավարման համապարփակ ծրագիր է, որը թույլ է տալիս գործատուներին և ղեկավարներին արդյունավետ կառավարել մարդկային կապիտալը, սկսած տաղանդների ներգրավումից, աշխատակիցների զարգացումից, կատարողականի կառավարում, ժամանակի կառավարում և շատ ավելին», - ասել է նա։

Հավելենք, որ փառատոնն իրականացվել է «Career City Fest 5th Generetion» կարգախոսի ներքո, որը խորհրդանշում է փառատոնի 5-ամյակն ու ցուցահանդեսը՝ որպես 5 սերունդների հանդիպման վայր։ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը երրորդ տարին անընդմեջ մասնակցում է «Career City Fest» ցուցահանդեսին և Հայաստանի լավագույն գործատուներից է։ Ընկերության թափուր հաստիքներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Սոֆթ Կոնստրակտը ՏՏ ընկերություն է, որն առաջնորդվում է բիզնես գաղափարները բիզնես պատմությունների վերածելու և նորարարական լուծումներ մշակելու սկզբունքով։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար