copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 23:46 27-04-2026

Ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների արգելքի գլխավոր պատճառը Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է․ «Գեղարդ»

Ստամբուլի նահանգապետարանն այս տարի ևս արգելեց ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների անկցակցումը։ Հերթական անգամ Ստամբուլի նահանգապետը մերժեց «Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակ»-ի դիմումը՝ առանց որևէ պատճառ նշելու։

Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» վերլուծական կենտրոնը։

«2010 թվականից սկսած, «Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը» ինչպես Ստամբուլում, այնպես էլ Թուրքիայի մի շարք քաղաքներում իրականացնում էր ոգեկոչման միջոցառումներ։ 2020 թվականին, համաճարակի պատճառով, հիշատակի միջոցառումներն արգելվեցին, և այդ արգելքը շարունակվում է մինչ այսօր․ թուրքական իշխանությունները միջոցառումները որակում են «ոչ նպատակահարմար»։

Իրականում ապրիլի 24-ի միջոցառումների արգելքն իշխանությունների կողմից «ոչ նպատակահարմար» ներկայացնելը բխում է պետական մակարդակով որդեգրված ժխտողականության քաղաքականությունից։ Դա ոչ միայն սահմանափակում է հիշատակի միջոցառումները, այլև խաթարում է քաղաքացիական հասարակության ազատ արտահայտման հնարավորությունները։

Ոգեկոչման միջոցառումների արգելքի առաջին և գլխավոր պատճառը Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է։ Թուրքիան բազմիցս նշել է, որ չի իրականացրել ցեղասպանություն։ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր խոսքում նշել է, որ այն պետությունները, ովքեր ընդունել են Հայոց ցեղասպանությունը, արխիվային փաստաթղթերով չեն ապացուցել իրենց պնդումները։ Որպես օրինակ՝ Էրդողանը նշել է Ֆրանսիային՝ ասելով, որ վերջինս չի հետաքրքրվում ճշմարտությամբ։

Հետևաբար՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչմանն ուղղված միջոցառումների արգելքը կապված է հենց ժխտողականության հետ։ Իսկ 2010-2019 թվականների ոգեկոչման միջոցառումներ անցկացնելու թույտվությունը պայմանավորված էր նրանով, որ վերջինս միջազգային հանրությանը փաթեթավորված ներկայացնում էր «Թուրքիայում առկա է խոսքի ազատություն» հաղորդագրությունը։

Երկրորդ պատճառն արտաքին քաղաքական գործոնն է։ Ապրիլի 24-ի միջոցառումները հաճախ ուղեկցվել են միջազգային արձագանքներով, և այս միջոցառումների անցկացումը Թուրքիայի ներսում կարող էր ընկալվել որպես հրաժարում ժխտողական քաղաքականությունից, ինչից թուրքական իշխանությունը խուսափում է։

2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց բանաձև, որով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան քննադատեց այդ որոշումը։ Էրդողանը հայտարարեց, որ այդ որոշումն ազդելու է երկկողմ հարաբերությունների վրա՝ այն որակելով անհիմն, իսկ Բեռլինից հետ կանչվեց Թուրքիայի դեսպանը։

2019 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես կհռչակվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Թուրքիան անմիջապես դատապարտեց Մակրոնի այս քայլը և նորից «փաստագրեց» Հայոց ցեղասպանության ժխտողականությունը։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը նշեց, որ Հայոց ցեղասպանության պնդումները քաղաքական սուտ են՝ առանց իրավական հիմքի, և դրանք հակասում են պատմական փաստերին․ ցեղասպանության «պնդումները» որևէ արժեք չունեն Թուրքիայի համար:

2021 թվականին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը։ Բայդենի կողմից եզրույթի օգտագործումը մեծ ալիք բարձրացրեց Թուրքիայում։ Թուրքական իշխանությունները քննադատեցին այդ հայտարարությունը՝ այն անվանելով պատմության քաղաքականացում և նույնիսկ ժամանակավորապես հետ կանչեցին իրենց դեսպանին ԱՄՆ-ից՝ խորհրդակցությունների համար։

Տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված հայտարարություններից հետո Թուրքիան ոչ միայն ժխտում կամ դատապարտում էր տվյալ երկրների հայտարարությունները, այլև տնտեսական կամ քաղաքական գործիքներով ճնշում էր գործադրում այդ երկրների նկատմամբ։ Այսպես՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի և Ֆրանսիայի միջև սրվեցին դիվանագիտական հարաբերությունները։ Թուրք գործարարներն ու պատգամավորները մեկնեցին Փարիզ՝ առևտրային պայմանագրերը ժամանակավորապես դադարեցնելու և Ֆրանսիայի վրա ճնշում գործադրելու համար։ Ասել է թե՝ Թուրքիայի ժխտողականությունը վերածվեց գործնական քաղաքականության, իսկ հիշատակի միջոցառումների արգելքը հաճախ ընկալվում է որպես Թուրքիայի կողմից միջազգային հանրության ճնշումներին հակազդելու քայլ»,- ասված է հոդվածում։



Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ