copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 22:56 27-04-2026

Գյումրիի թիվ 2-ին կմիավորվեն Բեռլին և թիվ 1 պոլիկլինիկաները

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքը կվերակառուցվի շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի ներդրմամբ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ շաբաթվանից։

Վերակառուցման ընթացքում պոլիկլինիկան ժամանակավորապես կգործի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում, որը հիվանդանոցների օպտիմալացումից հետո չէր օգտագործվում։ Հիվանդանոց Ներկայումս ընթանում են նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքի վերանորոգման աշխատանքները:

Նշենք, որ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքը տրվել էր տեսչական մարմիններին։

«Սամարիթեր» հիվանդանոց կտեղափոխվի նաև Հանրապետական շտապ բժշկական օգնության ծառայությունը։ Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է շուրջ 110 մլն դրամ։ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1936 թվականին։

Այստեղ վերջին խոշոր վերանորոգումը կատարվել է 1993-ին, որից հետո իրականացվել են միայն մասնակի և կոսմետիկ աշխատանքներ։ Խոսակցություններ են շրջանառվում նաև, որ Գյումրիի թիվ 2–ին կմիավորվեն Բեռլին և թիվ 1 պոլիկլինիկաները, բայց դեռևս քննարկումների փուլում է, վերջնական որոշում չկա։

Անահիտ Չալիկյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է