copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 22:03 27-04-2026

Միամտաբար չենք կարծում` 2028 կամ 2030 թ. Հայաստանը կդառնա ԵՄ անդամ. Վահան Կոստանյան

ՀՀ իշխանությունները գիտեն, որ 2028 կամ 2030 թվականներին Հայաստանը չի դառնա Եվրամիության անդամ պետություն։

«ԵՄ–ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանն ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` անդրադառնալով 2025 թ. մարտին ՀՀ ԱԺ–ի ընդունած ԵՄ–ին անդամակցության գործընթացի մեկնարկը թույլ տալու օրինագծին։

Ըստ նրա` դա քաղաքական հայտարարություն էր, որը ցույց է տալիս այն ուղղությունը, որով աշխատում են ՀՀ իշխանությունները։

«Մենք, իհարկե, միամտաբար չենք կարծում, որ 2028թ.-ին կամ 2030թ.-ին Հայաստանը կդառնա ԵՄ-ի անդամ պետություն։ Այս ամենն ասելով՝ թերևս պետք է նշեմ, որ ԵՄ-ն մեզ համար դարձել է իրական ռազմավարական գործընկեր։ Մեզ համար, սակայն, սա վերջնագիծը չէ, և հստակորեն տեսնում ենք հաջորդ հանգրվանները, որոնց պետք է հասնել»,– հայտարարել է Կոստանյանը։
Սրանով, ըստ նրա, ձևավորվում է բարեփոխումների նոր և հավակնոտ օրակարգ՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար՝ սկսած ԵՄ–ի հետ մեկնարկած վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունից։

«Այնպես որ, ամեն ինչ բավական արագ է զարգանում: Ցավոք, եվրոպական բյուրոկրատիան երբեմն չի հասցնում տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների տեմպերի հետևից»,– նշել է ԱԳ փոխնախարարը:

Նրա խոսքով` մի քանի տարի առաջ, երբ ձևավորվում էր «Արևելյան գործընկերությունը», Հարավային Կովկասն այն սահմանագիծն էր, որտեղ ավարտվում էր «Եվրոպական հարևանությունը»։ Մինչդեռ այսօր, Կոստանյանի համոզմամբ` «Եվրոպական հարևանությունը» չի կարող ռազմավարական լինել առանց Կենտրոնական Ասիայի, և այստեղ Հարավային Կովկասը և նրա 3 երկրները Կենտրոնական Ասիան ԵՄ–ի հետ կապելու ռազմավարական դեր են կատարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ