Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 20:19 27-04-2026

Շուրջօրյա ջրանջատում՝ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում

Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում և Կապան քաղաքի առանձին հատվածում նախատեսվում է շուրջօրյա ջրանջատում՝ վթարավերականգնման աշխատանքների պատճառով։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին ժամը 08:00-ից մինչև ապրիլի 29-ը ժամը 08:00-ն կդադարեցվի Աճանան և Նորաշենիկ գյուղերի ջրամատակարարումը։Ջուր չի մատակարարվի նաև Կապան քաղաքի Շահումյան բանավանի իրավաբանական բաժանորդներին և Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասին։

Ընկերությունը հայտնել է, որ ջրանջատումը պայմանավորված է վթարի վերացման աշխատանքներով՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ