Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 13:36 27-04-2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում

Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները այցելեցին մարզկենտրոն Հրազդան, որտեղ Օգոստոսի 23 փողոց 62 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս մի մարզային գրասենյակ։

Հայտնում են կուսակցությունից։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դիմելով գրասենյակի բացմանը եկած հրազդանցիներին՝ նշել է, որ լավ ծանոթ է քաղաքի առօրյային, քանզի վերջին երեք տարիների ընթացքում շաբաթական մեկ օր անցկացրել է Հրազդան քաղաքում՝ ընդգծելով, որ հենց Հրազդան քաղաքում է հասկացել, որ երկրին անհրաժեշտ է վերաարդյունաբերականացում։

«Այստեղ եմ ես հասկացել, թե ինչ մեծ հզոր պոտենցիալ ունեինք մենք և ինչ ենք կորցրել մենք վերջին տարիների անգործության պատճառով: Շատերդ գիտեք՝ վերջին 8 տարվա ընթացքում Հրազդանը հայտնի էր Հայաստանում ամենաորակյալ ցեմենտի գործարանով: Ցեմենտը աշխատո՞ւմ է: Իսկ պետությունը ինչ-որ բան արե՞լ է, որ աշխատի: Կարող է ճիշտ կլիներ երկու հատ «ռիլ» քիչ նկարեին, երկու հատ «կուկուրուզ» քիչ ուտեին, մի օր հատկացնեին հրազդանցիներին` վերջիններիս աշխատանքով ապահովելով:

Հեշտ է՝ բյուջե հարկեր են տալիս բիզնեսմենները, բերում ես մի երկու հատ ռեմոնտ ես անում, վերջում էլ ասում ես՝ ժողովուրդ ջան, տեսեք` էս ռեմոնտն արեցի պետական պարտքով, բյուջեի փողով: Ե՞րբ է երևում, որ դու զբաղվում ես քո երկրի հարցերով: Ե՞րբ, որ Հայաստանի ամենամեծ հիմնարկներից մեկը ուղղակի անկազմակերպության պատճառով կանգնեց: Այսքան տարի հետո, Հայաստանի ամենաբարդ շրջանը անցնելուց հետո մենք Պարսկաստանից ենք ցեմենտ բերում», - նշել է Նարեկ Կարապետյանը:

Խոսելով երկրում աղքատության մակարդակի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Կոտայքի մարզը Հայաստանի այն մարզերից է, որտեղ վերջին 8 տարիների ընթացքում աղքատության մակարդակը չի նվազել, այլ նույնիսկ բարձրացել է։

«Պետության ղեկավարը պետք է գործով զբաղվի, արդյունաբերությամբ զբաղվի: Հրազդանում, երբ որ նայեք Հրազդանի ՋԷԿ-ի կողքը, ես ձեզ խոսք եմ տալիս, հինգ տարի հետո, Սամվել Կարապետյանի հաղթանակից հետո, հինգ տարի հետո այնտեղ մենակ շինարարություններ եք տեսնելու։ Ցուրտ է այստեղ․․․ ձմեռները ահավոր ցուրտ է: Որ ձմեռները գալիս էինք աշխատանքի, ասում էի՝ ինչ ցուրտ տեղ է, բայց տեսնում էի, որ ժողովուրդը գիշեր-ցերեկ աշխատում էր, երկու հերթափոխով միայն աշխատում էր:

Եվ մենք մի ամսվա ընթացքում վերջապես կբացենք Հայաստանում վերջին տարիների ամենամեծ ներդրումը՝ Հրազդանի մետալուրգիական գործարանը, որը հենց կոչելու ենք «Հրազդանի մետալուրգիական գործարան», որտեղ, չնայած կառավարության ամեն օր մեր դեմ սարքած բոլոր խնդիրներին, մենք մինչև վերջ մարդկանց նշանակալի մասի աշխատավարձը պահպանեցինք: Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում:

ՀԷԿ-ը ուզում են փակեն, մենք կողքը նոր ՀԷԿ ենք կառուցում: Բայց այն, ինչ հիմա ենք անում՝ փոքր բան է, համեմատած այն բանի՝ ինչ կարող է անել ամբողջ պետությունը: Պետական ամբողջ ռեսուրսներով մենք կարող ենք անել: Արդյունաբերականացումը, գործարանների կառուցումը՝ Հայաստանի ապագան են: Հրազդանը Հայաստանի կենտրոնն է՝ էներգետիկ առումով, լոգիստիկ առումով, բոլոր առումներով․ ձև չունի Հրազդանը չզարգանա: Աշխատող ժողովու՛րդ եք, գիշեր-ցերեկ կառուցելու ենք», - նշել է Նարեկ Կարապետյանը:

Խոսելով Հայաստանի պետական կառավարման ապագա համակարգի մասին՝ Նարեկ Կարապետյանը բացառել է հովանավորչությունը. «Եթե մարդը Հրազդանում լավ է աշխատում, եթե մարդը Հրազդանում ուրիշ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, բայց տեսնում ենք փողոցները լավ են, լավ է իր գործը անում՝ այդ մարդու հետ մենք պետք է ճանապարհ գնանք: Կուսակցությունը կապ չունի, կապ ունի մարդու որակը», - եզրափակել է Նարեկ Կարապետյանը։

Բացման արարողությունից հետո կուսակցության անդամները գրասենյակի բացմանը եկած հրազդանցիների հետ քայլերթ կատարեցին Հրազդանի փողոցներով և շփվեցին քաղաքի բնակիչների հետ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին